Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլիին հանձնարարել է այս ձմռանը չորս ֆուտբոլիստի վաճառել: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Հաղորդվում է, որ նեապոլցիները այլեւս հույսեր չեն կապում Ֆաուզի Գուլյամի, Քեվին Մալկուի, Ֆերնանդո Լյորենտեի և Արկադիուս Միլիկի հետ:
Ա սերիայի 14-րդ տուրից հետո «Նապոլին» 25 միավորով 5-րդն է: