Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել Աշրաֆ Հակիմիի տրանսֆերը, հաղորդում է Sport Bild-ը:
Հակիմին վարձավճարով է հանդես գալիս գերմանական ակումբում և նրա ցուցադրած խաղը տպավորել է «Բորուսիայի» ղեկավարությանը: Ակումբում մտածում են Հակիմիին երկարաժամկետ պայմանագիր առաջարկելու մասին:
Նշվում է , որ դորտմունդյան ակումբին բարդ բանակցություններ են սպասվում Մադրիդի «Ռեալի» հետ, որին պատկանում են ֆուտբոլիստի տրանսֆերը:
21-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ խփելով 2 գնդակ: