Անգլիական «Նյուքասլը» մտադիր չէ ձմռանը տրանսֆերներ իրականացնել, տեղեկացնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հայտնել է, որ ակումբը չունի բավարար միջոցներ նոր ֆուտբոլիստներ գնելուն:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և զերծ կմնա գնումներ կատարելուց:
Հիշեցնենք, որ «Նյուքասլն» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 18 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: