«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնել է Մանչեսթեր՝ ՄՅՈւ-ի հետ բանակցություններ վարելու համար:
«Հոլանդը եկե՞լ է Մանչեսթեր: Ես կասկածում եմ դրանում: Նման լուրերն ինձ չեն հասել:
Ես չեմ խոսում այլ թիմերի խաղացողների մասին, ես դա բազմիցս ասել եմ: Նա չի թռչել Մանչեսթեր, քանի որ ես ճանաչում եմ այս տղային և նրա ընկերներին: Չեմ կարծում, որ նա Սուրբ Ծննդյան տոները կանցկացնի Մանչեսթերում:
Եթե չեմ սխալվում, ուղղակի նա չի կարող թռչել այն քաղաքից, որտեղ նա ապրում է: Այդ պատճառով էլ միգուցե նա Մանչեսթրում տարանցիկ չվերթով է»,- ասել է Սուլշերը: