«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը այսօր ժամանել է Մանչեսթեր՝ քննարկելու «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հարցը: 19-ամյա նորվեգացու հետ միասին մառախլապատ Ալբիոն է ժամանել նրա հայրը՝ Ալֆ-Ինգեն, ով ևս մասնակցում է բանակցություններին, հայտնում է Aftenbladet-ը:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է Հոլանդի համար պայքարում: «Կարմիր սատանաների» մրցակիցներն են Դորտմունդ «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը», «Յուվենտուսը» և «Միլանը»:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը աշխատել է Էրլինգի հետ, երբ նա ղեկավարում էր «Մոլդեն»: 46-ամյա մասնագետի գլխավորությամբ ֆուտբոլիստը հանդես եկել նորվեգական ակումբի առաջին թիմի կազմում:
Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 28 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: