Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է նոր մարզիչ փնտրել Դոմենիկո Տեդեսկոյի փոխարեն, որը որոշել չերկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։
Մոսկովյան թիմի շորթ-լիստում է նաև «Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Բացի Բենիտեսից «Սպարտակը» դիտարկում է «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը։
Ավելի վաղ «Սպարտակը» հայտնել էր, որ Տեդեսկոն չի երկարաձգելու գործող պայմանագիրը, որը ավարտվում է 2021 թվականին։