«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական տրանսֆերային նպատակն է և կարող է պայմանագիր կնքել մանկունյանցիների հետ արդեն այս ձմռանը:
Ըստ The Sun-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն տրամադրված է 19-ամյա նորվեգացուն ձեռք բերելու հարցում, ում տրանսֆերը «կարմիր սատանաներին» կարժենա 76 միլիոն ֆունտ (90 միլիոն եվրո):
Նշվում է, որ «Զալցբուրգը» պատրաստ կլինի վաճառել խաղացողին միայն այն դեպքում, եթե այս մրցաշրջանում նա հանդես գա Ավստրիայում վարձավճարային հիմունքներով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն անձամբ է գնացել բանակցություններ վարելու Հոլանդի հետ և համոզել է իր հայրենակցին շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»: