«Ինտերը» մտադիր է քայլեր ձեռնարկել մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» խաղացող Ջորջինիո Վեյնալդումին ձեռք բերելու համար։
«Ինտերը» կպայքարի Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստի համար «Բարսելոնայի» հետ, հաղորդում է TuttoMercatoWeb-ը։
Մրցաշրջանի ավարտին Վեյնալդումի պայմանագրի ժամկետը ավարտվում է։ «Լիվերպուլի» հետ պայմանագիրը չերկարաձգելու դեպքում նա ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից։
«Ինտերը» այսպիսի գործարք կատարելու նախադեպ ունի։ Անցած տարի նրանք ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերեցին «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին։