Լատվիայի չեմպիոն «Ռիգան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ, ով նախկինում խաղում էր Դանիայում: ArmSport-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բաբայանը պայմանագիր կստորագրի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ:
Էդգարը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 28-ին Բեռլինում, Գերմանիա: Վաղ տարիքում Բաբայանը տեղափոխվել է Դանիա: Էդգարը Հայաստանի և Դանիայի քաղաքացի է:
Կիսապաշտպանը 180 սանտիմետր հասակ ունի և դանիական «Ռանդերս» ակումբի սանն է: «Ռանդերսի» հետ Էդգարն անցկացրել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի առաջին չորս մրցաշրջանները: Բաբայանը իր նորամուտը նշել է Դանիայի Սուպեր լիգայում 18 տարեկան հասակում:
2016/2017 Բաբայանը «Հոբրոյի» հետ դարձավ Դանիայի առաջնության առաջին դիվիզիոն չեմպիոն: «Հոբրո» թիմում Բաբայանը դարձավ թիմի առաջատարներից մեկը և երեք լիարժեք մրցաշրջան խաղաց բարձրագույն լիգայում: Դանիայի Սուպերլիգայում Բաբայանը մասնակցել է 107 խաղի, խփել 13 գոլ ու կատարել 19 գոլային փոխանցում:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա իր ակտիվում ունի 11 խաղ եւ մեկ գոլ: Էդգարը մեկ խաղ է անցկացրել նաև Դանիայի Մ 20 հավաքականում: