«Ռիգա» ֆուտբոլային ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը 25-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ:
Այդ մասին հայտնում է լատվիական ակումբի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Կիպրոսի առաջնության «Պաֆոս» ակումբում։
Բաբայանը Լատվիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։