Հայաստանի հավաքականի թեկնածու, «Արարատ-Արմենիայի» և Երևանի «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը մարզվում է «Տամբովի» կազմում։
Matchtv.ru-ի փոխանցմամբ՝ Պետրոս Ավետիսյանը միացել է «Տամբովի» հավաքին։ Բացի «Տոբոլի» նախկին կիսապաշտպանից ռուսական թիմի հավաքին են միացել նաև «Սոչիի» երկու խաղացողներ Ֆիլիպ Իպոլեն և Ակմալ Բախտիյարովը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հավանական է, որ խաղացողները վարձակալական հիմունքով պայմանագիր կնքեն «Տամբովի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը այս տարվա հունվարին էր հեռացել «Տոբոլից»։ Նրա պայմանագիրն ավարտվելուց հետո ղազախական ակումբը այն չէր երկարաձգել։
«Տամբովը», չնայած ֆինանսական բարդ կացությանը, նախապատրաստվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղաշրջանին։ Ռուսական ակումբից հեռացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը կարիերան շարունակելու է Պետրոս Ավետիսյանի նախկին թիմում՝ «Արարատ-Արմենիայում»։