«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը գոլ խփեց Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» դեմ խաղում (3:1):
33-ամյա ուրուգվայցին Լա լիգայում մադրիդյան ակումբի կազմում անցկացրած իր առաջին 15 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ:
Սա Լա Լիգայում լավագույն երկրորդ ցուցանիշն է , երբ Կրիշտիանու Ռոնալդուն 2009/10 Պրիմերայում «Ռեալի» կազմում անցկացրած իր առաջին 15 խաղում խփեց 13 գոլ: