«Չելսին» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկության մասին:
Լեմպարդը 2019-ի ամռանն է գլխավորել լոնդոնյան թիմը: «Չելսին» երեկ հաղթեց «Լուտոնին» Անգլիայի Գավաթի 4-րդ փուլի խաղում և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
ԱՊԼ-ում լոնդոնցիները վերջին 5 խաղում միայն մեկ հաղթանակ են տարել և 19 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն են զբաղեցնում՝ 29 միավորով: