ՖԻՖԱ-ն չի ճանաչում Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարը, նշելով՝ որ թույլ չի տա մասնակից թիմերին մասնակցել կազմակերպության հովանու ներքո գտնվող միջազգային մրցաշարերին:
ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ ասվում է.
«Որոշ ԶԼՄ-ների կողմից փակ Սուպերլիգա ստեղծելու մասին վերջին լուրերի լույսի ներքո, ՖԻՖԱ-ն և վեց կոնֆեդերացիաները ցանկանում են կրկնել և ընդգծել, որ նման մրցաշարը չի ճանաչվի ոչ ՖԻՖԱ-ի, ոչ էլ որևէ Կոնֆեդերացիայի կողմից: Արդյունքում, մրցաշարին մասնակցող ցանկացած ակումբ կամ խաղացող իրավունք չի ունենա մասնակցելու ՖԻՖԱ-ի կամ Կոնֆեդերացիաների կողմից կազմակերպված որևէ մրցաշարի»:
Հիշեցնենք, որ առաջարկվող մրցաշարում պետք է հանդես գան եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբները (16-18 թիմ) և այն չպետք է ղեկավարվի ՈւԵՖԱ-ի կողմից:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է եվրոպական Սուպերլիգա ստեղծելու գաղափարը, տեղեկացնում է Marca-ն:
«Սուպերլիգայի մասին խոսք անգամ չի կարող լինել: Դա երկու-երեք ֆուտբոլային ֆունկցիոներների երազանքն է, որը հաշվի չի առնում մյուս ակումբների շահերը: Սա մի անլուրջ առաջարկ է, որը երբեք իրականություն չի դառնա»,- ասել էր Չեֆերինը: