«Ռոման» ավարտեց ելույթներն Իտալիայի Գավաթի խաղարկությունում՝ 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակում պարտվելով «Սպեցիային» (2-4):
Սակայն հռոմեական ակումբին, հնարավոր է, տեխնիկական պարտություն գրանցվի փոխարինումների թույլատրելի քանակը գերազանցելու համար: Բանն այն է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան 6 փոխարինում է կատարել խաղի ընթացքում. 4-ը՝ հանդիպման հիմնական ժամանակում, 2-ը՝ լրացուցիչ:
ՖԻՖԱ-ն վերջերս սկսել է թույլ տալ լրացուցիչ ժամանակում փոխարինում կատարել, բայց Իտալիայի Գավաթի կանոնադրության մեջ ասվում է, որ ակումբը լրացուցիչ ժամանակում ստանում է ժամանակային լրացուցիչ սլոթ փոխարինման համար, բայց ոչ լրացուցիչ փոխարինում, որոնց առավելագույն թիվը շարունակում է մնալ 5-ը:
Հիշեցնենք՝ մրցաշրջանի սկզբում «Ռոմային» արդեն մեկ անգամ գրանցվել է տեխնիկական պարտություն Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Վերոնայի» հետ խաղում (0-0): Ակումբն այդ խաղին հայտավորել էր կիսապաշտպան Ամադու Դիավարային: Կիսապաշտպանը, որը մասնակցել էր այդ խաղին, մրցաշրջանի հայտացուցակում ընդգրկվել էր որպես 22 տարեկանից ցածր ֆուտբոլիստ, սակայն խաղի անցկացման ժամանակ արդեն լրացած է եղել նրա 23 տարին: