Ավարտվել է Գերմանիայի Գավաթի խաղարկության երկրորդ փուլի՝ «Հոլշթայն»-«Բավարիա» հանդիպումը, որում մյունխենցիներն անակնկալ պարտություն են կրել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով: «Բավարիայի» ֆուտբոլիստները խաղի արդեն 14-րդ րոպեին բացել են հաշիվը. աչքի է ընկել Սերժ Գնաբրին: Առաջին կեսի միջնամասում Ֆին Բարտելսը հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսի հենց մեկնարկում Լերոյ Սանեն առաջ է մղել մյունխենցիներին, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին Հաուկե Վալը հավասարեցրել է հաշիվն ու խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերին չի հաջողվել գրավել միմյանց դարպասները: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի դիպուկ են գտնվել «Հոլշթայնի» ֆուտբոլիստները (6-5՝ 11մ.):
…@Holstein_Kiel: ⚽️⚽️⚽️⚽️⚽️⚽️#FCBayern: ⚽️⚽️⚽️⚽️⚽️❌
🔴⚪️ #KSVFCB 8-7
— FC Bayern München (@FCBayern) January 13, 2021
Նշենք՝ «Հոլշթայնը» հանդես է գալիս գերմանական երկրորդ Բունդեսլիգայում: