Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» վաղը կանցկացնի ԵԼ որակավորման փլեյ-օֆֆի հանդիպումը՝ Կիպրոսում մրցելով սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ:
Այսօր կայացել է սերբական թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչի նախաղային ասուլիսը:
ArmSport.am-ը «Արարատ-Արմենիայից» տեղեկացավ, որ որոշում է կայացվել, որ հայկական թիմը նախաղային ասուլիս չի ունենալու:
Հիշեցնենք, որ Արցախում ընթացող պատերազմի պատճառով հանդիպումը Երևանից տեղափոխվել է Կիպրոս: