Ֆուտբոլի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Հայասան» ընդունել էր «Ալաշկերտ-աղջիկներ» թիմին:
18-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: 38-րդ րոպեին «Ալաշկերտ-աղջիկներ» թիմի խաղացողի չափազանց ինքնավստահ խաղը բերեց գնդակի կորստի, որից օգտվեց «Հայասան» ու հավասերեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով: