Իտալիայի Մոնցա քաղաքում կայացել է Ֆորմուլա 1-ի Իտալիայի գրան-պրիի որակավորման փուլը։
«Մերսեդեսի» արշավորդները դարձյալ գերազանցել են բոլորին ու վաղվա արշավը սկսելու են առաջին շարքից։ Կարիերայի 94-րդ Pole position-ը հաղթեց մրցաշրջանի առաջատար Լյուիս Հեմիլթոնը։ Բրիտանացուն ընդամենը 0.069 վայրկյանով զիջեց ֆինն թիմակից Վալտերի Բոտտասը։ 3-րդ տեղում է Կառլոս Սայնսը։ «Մակլարենի» իսպանացի արշավորդը կրկնեց կարիերայի լավագույն արդյունքը որակավորման փուլերում, որը գրանցել էր այս տարի Շտիրիայի գրան-պրիում։
4-րդ դիրքից վաղվա արշավը կսկսի Սերխիո Պերեսը։ «Ռեյսինգ Փոյնթի» արշավորդին հաջորդում է «Ռեդ Բուլի» առաջատար Մաքս Ֆերստապենը։ Որակավորման լավագույն տասնյակից դարձյալ դուրս են մնացել «Ֆերարիի» արշավորդները՝ Շարլ Լեկլերն ու Սեբաստիան Ֆետելը։
Իտալիայի գրան-պրին կայանալու է վաղը։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17։10-ին։
Hamilton pips team mate Bottas to pole by just 0.069s 😱
And Sainz equals his career-best position with P3!#ItalianGP 🇮🇹 #F1 pic.twitter.com/xWzuQ1qM3K
— Formula 1 (@F1) September 5, 2020