Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է նորից գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մոուրինյուն իր մտերիմներին ասել է, որ պատրաստ է «քայլել Մանչեսթեր»՝ մանկունիանցիներին գլխավորելու համար:
Պորտուգալացին «կարմիր սատանաներին» մարզել է 2016 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի դեկտեմբերը։ Մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, երկրի Սուպերգավաթը և Եվրոպայի լիգայի գավաթը։
61-ամյա Մոուրինյոյի վերջին աշխատանքը եղել է «Ռոմայում», որը նա լքել է այս տարվա հունվարին։