«Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Լևերկուզենի «Բայերի»՝ այս մրցաշրջանի արդյունքները։
«Երկրի կեսը երազում էր, որ մենք չեմպիոն չդառնանք, և այս մրցաշրջանում նրանց ցանկությունը վերջապես իրականացավ։ Այժմ մենք պետք է մեր ուժերը հավաքենք հաջորդ տարի կրկին չեմպիոն դառնալու համար»,- Ռումենիգեի խոսքն է մեջբերել AS-ը։
«Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Հաջորդ խաղում մյունխենցիները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։