«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իր ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։
33-ամյա արգենտինացին Goal-ին տված հարցազրույցում ասել է, որ մյուս մրցաշրջանում մնալու է «Բարսելոնայում»։
«Բարսելոնայի» կազմում Մեսսին մասնակցել է 731 խաղի, խփել 634 գոլ ու դարձել 276 գոլային փոխանցման հեղինակ։