«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է Ֆլորենցիայում իր տան կողոպուտը:
«Պարմային» հաղթելուց հետո ես վերադարձա տուն: Կնոջս մի քանի պայուսակ և զարդեր գողացել էին, բայց ամենից շատ ինձ ցնցել է անպաշտպանության զգացումը:
Ես զգացողություն ունեմ, որ հանել են իմ տաբատը: Ես դա չեմ կարող ընդունել: Բարեբախտաբար, իմ երեխաներն ու կինը Մյունխենում էին: Բայց ինչպե՞ս կարող ենք ապրել այս քաղաքում այսքանից հետո: Ես փողի ետևից չեմ վազում, միշտ գնդակի ետևից եմ վազում: Բայց ընտանիքս ինձ համար ամենից վեր է: Մենք ճիշտ որոշում կկայացնենք»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերում:
Այս հաղորդագրությամբ 37-ամյա կիսապաշտպանը ակնարկել է «Ֆիորենտինայից» հնարավոր հեռանալու մասին: Ռիբերիի վերջին նախադասությունը հասկացնում է, որ ֆրանսիացին խորհելու է կարիերան շարունակելու հետագա տարբերակների մասին: