«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի խաղում (4-1) ռեկորդ գրանցեց՝ դառնալով Իտալիայի առաջնությունում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։
42-ամյա դարպասապահի ակտիվում 648 խաղ կա։ Նա շրջանցեց «Միլանի» լեգենդար ավագ Պաուլո Մալդինիին։
Բուֆֆոնը գրառում է կատարել այս առիթով․
«648 պարզապես թիվ չէ, սա մի ամբողջ կյանք է։ Կյանք երկու ձեռնոցների հետ, կյանք երկու բևեռների հետ, կյանք, որը բաղկացած է բազմաթիվ մարտահրավերներից։ Ու ամենագեղեցիկ մարտահրավերը դեռ առջևում է։ Շնորհակալություն 648 անգամ»,-գրել է Բուֆֆոնը Facebook-ի իր էջում։