Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու նրա կինը Յելենա Ջոկովիչը բուժվել են կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդում է ESPN-ը՝ հղում կատարելով սերբական մամուլին։
Հինգշաբթի Ջոկովիչն ու նրա կինը նոր թեստ են հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։ Հիվանդության 10 օրվա ընթացքում նրանք որևէ սիմպտոմ այդպես էլ չեն ունեցել։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած Adria Tour մրցաշարի եզրափակիչի նախօրեին Covid-19 էր հաստատվել Գրիգոր Դիմիտրովի մոտ, եզրափակիչը չեղարկվել էր։
Կորոնավիրուսով էին վարակվել նաև Վիկտոր Տրոիցկին, Բորնա Չորիչը, ինչպես նաև Ջոկովիչի մարզիչ Գորան Իվանիշևիչը։