ԱՊԼ 32-րդ տուրում երկրի նորընծա չեմպիոն «Լիվերպուլը» որպես ԱՊԼ չեմպիոն առաջին խաղում խոշոր հաշվով պարտվեց սկզբունքային մրցակիցներից մեկին՝ «Մանչեսթեր Սիթիին»:
Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց 4:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Դե Բրյունեն, Ստերլինգը, Ֆոդենը: Մեկ անգամ էլ սեփական դարպաը գրավեց Օքսլենդ-Չեմբերլենը:
Այս հաղթանակից հետո 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» միավորների քանակը հասցրեց 66-ի: Նախորդ տուրում երկրի չեմպիոն հռչակված «Լիվերպուլն» ունի 86 միավոր: