«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ձախողում չի համարում այն, որ իր թիմն այս մրցաշրջանում չկարողացավ հաղթել Պրեմիեր լիգան: Հինգշաբթի օրը «քաղաքաբնակները» Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի խաղում պարտվեցին «Չելսիին» (2-1) և «Լիվերպուլը» վաղաժամ նվաճեց լիգայի տիտղոսը, որը «կարմիրների» համար առաջինն էր 30 տարվա ընթացքում:
«Մենք գիտեինք, որ անհնար էր հասնել «Լիվերպուլին»: Միշտ հիասթափվում եք, երբ չեք հաղթում, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է ազնիվ լինենք՝ «Լիվերպուլը» այս տարի ավելի լավն էր:
Կարծում եմ, որ մենք շատ աշխատեցինք, շատ լավ խաղացինք, բայց բավարար չափով լավը չէինք: Եթե մեզ մոտ ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, կարծում եմ, որ մենք կխաղանք ևս 13 կամ 14 հանդիպում, ուստի մենք դեռ ունենք շատ հանդիպումներ, որոնց համար արժե պայքարել:
Շատ այլ թիմերի համեմատ՝ մեզ մոտ ամեն ինչ կարգին է: Մենք դեռ երկրորդն ենք, ինչը նշանակում է, որ «Լիվերպուլից» հետո մենք լիգայի երկրորդ լավագույն թիմն ենք: Կարծում եմ, որ մենք դեռ մեծ շանսեր ունենք Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում: Պատկերացրեք, եթե մենք հաղթենք այս երկու գավաթները, դա կլինի անհավատալի մրցաշրջան: Մենք դեռ խաղալու տեղ ունենք, և մենք անհամբեր սպասում ենք այդ պահին», — մեջբերում է ֆուտբոլիստին Goal.com-ը: