21.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    ԿԼ․ Նոան հրապարակել է Զիմբրուի հետ խաղերի հայտացուցակը

    Նրանք շատ վտանգավոր են․ Ռովերսի գլխավոր մարզիչը՝ Արարատ-Արմենիայի մասին

    Այն, ինչին սպասում էին բոլորը. Զիդանը վերադառնում է մեծ ֆուտբոլ

    📷 Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո

    Նա ճիշտ է, բայց մեդիան ստում է. Արգենտինայի նախագահը պատասխանել է Մեսսիի քննադատությանը

    🎥 Muchachos-ը հնչեց առանց Մեսսիի․ Ինչպես են Բուենոս Այրեսում դիմավորել ԱԱ-2026-ի փոխչեմպիոններին

    Մենք օրինակ ենք շատերի համար․ Օլմոն սառնասրտորեն է արձագանքել արգենտինացիներին պահվածքին

    📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            ԿԼ․ Նոան հրապարակել է Զիմբրուի հետ խաղերի հայտացուցակը

            Նրանք շատ վտանգավոր են․ Ռովերսի գլխավոր մարզիչը՝ Արարատ-Արմենիայի մասին

            Այն, ինչին սպասում էին բոլորը. Զիդանը վերադառնում է մեծ ֆուտբոլ

            📷 Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո

            Նա ճիշտ է, բայց մեդիան ստում է. Արգենտինայի նախագահը պատասխանել է Մեսսիի քննադատությանը

            🎥 Muchachos-ը հնչեց առանց Մեսսիի․ Ինչպես են Բուենոս Այրեսում դիմավորել ԱԱ-2026-ի փոխչեմպիոններին

            Մենք օրինակ ենք շատերի համար․ Օլմոն սառնասրտորեն է արձագանքել արգենտինացիներին պահվածքին

            📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Շոկոլադը, սալը, գնչուներն ու Բրատիսլավան. Ներկայացնում ենք ԵՎՐՈ-2024-ի E խումբը

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հայաստան, Հեղինակային, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  17.06.24 / 14:00
                  0

                  ԵՎՐՈ 2024-ի մեկնարկը տրված է։ 6 խումբ, 24 հավաքական ու մեկ գավաթ, որը բաժին կհասնի «հին աշխարհամասի» ամենաուժեղ ընտրանուն։ Նախորդ մրցաշարի հաղթողն Իտալիայի ընտրանին է, որը փորձելու է ամեն գնով կրկնել իր հաջողությունը։ Առաջնության պատմության մեջ միայն մեկ հավաքականի է հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն. 2008-ին Իսպանիան՝ Ինյակի Սաեսի գլխավորությամբ, նվաճեց գավաթը, այնուհետև, 4 տարի անց՝ արդեն Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ կրկնեց իր հաջողությունը։

                  Այսպիսի թվեր, վիճակագրություններ ու ինտրիգներ շատ կան։ Առաջիկա օրերի ընթացքում ArmSport-ը ձեր դատին է հանձնելու Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցներին, գլխավոր մարզիչներին, գլխավոր աստղերին և այլ հետաքրքիր փաստեր ու փաստարկներ։

                  A խմբին արդեն ծանոթացրել ենք այստեղ,  B խմբին`այստեղ, C խմբին՝ այստեղ, D խմբին՝ այստեղ։

                  Այսօր ներկայացնում ենք E խմբի ներկայացուցիչներին։

                   

                  ԲԵԼԳԻԱ

                  Սերնդափոխությունը Բելգիային չխանգարեց առանց խնդիրների ուղեգիր նվաճել։ Երրորդ տեղը զբաղեցրած Շվեդիան հետ մնաց 10 միավորով, Ադրբեջանն ու Էստոնիան էլ …. դե լավ դե․․․ ի՞նչ Էստոնիա ու Ադրբեջան՝ Բելգիայի կողքին։ Նրանք արտագնա հաղթանակի շնորհիվ շրջանցեցին Ավստրիային, բայց առանց դրա էլ կնվաճեին ԵՎՐՈ-ի ուղեգիր։

                  ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Դե Բրույնեի պատճառով, որը կարող է իր հանճարեղությունը ամրապնդել նաև միջազգային տիտղոսով։
                  • Լուկակուի համար, որը վերջապես շանս կունենա ապացուցելու, որ մեծ հարձակվող է՝ ու ոչ միայն չափերով։
                  • ԵՎՐՈ-ի ամենակրեատիվ մարզաշապիկներն ունի այս հավաքականը. ուզում ես հնարավորինս հաճախ տեսնել այն:

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Սելս — Կաստան, Ֆաս, Վերտոնգեն, Թատեր — Օնանա, Դե Բրույնե, Տիլեմանս — Տրոսսարդ, Լուկակու, Դոկու

                  ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ

                  Պաշտպանների հետ կապված կան հսկայական խնդիրներ։ Միայն պատկերացրեք՝ ինչ վիճակ է, որ թիմում անփոխարինելի է 37-ամյա Յան Վերտոնգենը, որն արդեն 154 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։ Մայիսին վետերանը աճուկի վնասվածք ստացավ՝ «Անդերլեխտի» հետ խաղում, բայց, այնուամենայնիվ, հայտնվեց վերջնական հայտացուցակում։ Բացի դրանից, «Ռենի» պաշտպան Արտուր Տեատը ևս ապաքինվում է. նա  ընտրական մրցաշարում ծածկել է ձախ եզրը և, չնայած վնասվածքին, նույնպես հայտնվել է ազգային հավաքականում։

                  Նրանք երկուսն էլ կարող են բաց թողնել մրցաշարի մեկնարկը։ «Փոսերը» լրացնելու համար Դոմենիկո Թեդեսկոն նույնիսկ հաշտվել է Ակսել Վիտսելի հետ. 35-ամյա վետերանը հայտնվեց «Ատլետիկոյում» որպես կենտրոնական պաշտպան, բայց 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո այլևս չհրավիրվեց ազգային թիմ: «Նա հետևողական չէր, երբ բացատրում էր, թե ինչու ինձ չէր հրավիրում հավաքական»,- վրդովվել է ֆուտբոլիստը։ Մարզիչը նույնիսկ մեկնեց Մադրիդ՝ անձամբ լուծելու հարցը։

                  Եվ, իհարկե, Տիբո Կուրտուայի հարցը, որը չի մեկնել մրցաշարի, և դա միայն վնասվածքի պատճառով չէ: Դեռևս ծնկների հետ կապված խնդիրներից առաջ (մեկում խաչաձևի պատռվածք, մյուսում՝ մենիսկի վնասվածք) Մադրիդի «Ռեալի» դարպասապահը վիճել է Տեդեսկոյի հետ։ Նա վիրավորվեց, որ Ավստրիայի հետ խաղում Դե Բրույնեին ավագի դիրքում փոխարինեց ոչ թե նա, այլ Ռոմելու Լուկակուն։ Հանրային վեճն ավարտվեց սոցցանցերում Կուրտուայի կողմից Պինոքիոյի սմայլիկով՝ ի արձագանք Տեդեսկոյի մեջբերմանը: Բայց ԵՎՐՈ-ից բացակայելու պաշտոնական պատճառը վնասվածքն է։ Ինքը՝ դարպասապահն ասել է, որ ցանկանում է լիովին վերականգնվել։

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Տեդեսկոն նախընտրում է բալանսավորված 4-3-3 սխեման՝ առանց ագրեսիվ պրեսինգի: Նույնիսկ Էստոնիայի հետ խաղում նրանք նահանջում էին սեփական կիսադաշտ, եթե չէին կարողանում անմիջապես գնդակը վերցնել: Անգլիայի հետ մարտյան հանդիպման առաջին խաղակեսում բելգիացիները տիրում էին գնդակին 30 տոկոս խաղաժամանակ:

                  ՄԱՐԶԻՉԸ

                  Դոմենիկո Տեդեսկոն «Սպարտակից» հետո «Լայպցիգի» հետ մտավ Չեմպիոնների լիգա, նվաճեց Գերմանիայի գավաթը։ Հիմա նա ընդունեց Բելգիան և 12 հանդիպումներում (վիճակագրություն մինչև հունիսյան ընկերական խաղերը) երբեք չի պարտվել: Հիշվում է Գերմանիայի նկատմամբ 3-2 հաշվով տարած հաղթանակը։ 12 հանդիպումներից 10-ում Տեդեսկոն խաղացել է առանց Կևին Դե Բրույնեի. առաջատարը դժվարին մրցաշրջան է անցկացրել վնասվածքների պատճառով:

                  ՓԱՍՏ

                  Բելգիայի արտագնա մարզաշապիկը պարզապես գեղեցկություն է: Կապույտի և շագանակագույնի համադրությունը ոչ միայն համարձակ է, այլև հղում է բելգիական կուլտային մուլտֆիլմին՝ «Տինտինի արկածները»։ Սթիվեն Սփիլբերգը նրա մասին ֆիլմ է նկարահանել։

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  ԵՎՐՈ-ում Կևին Դե Բրույնեն նշում է իր ծննդյան 33-ամյակը։ Սա Բելգիայի աստղային սերնդի լավագույն խաղացողի վերջին հնարավորությունն է՝ տիտղոս նվաճելու ազգային հավաքականի հետ։

                   

                  ՌՈՒՄԻՆԻԱ

                  Անսպասելիորեն Ռումինիան հաղթեց իր խմբում՝ ուժեղ Շվեյցարիայի և Իսրայելի դեմ, և որակավորվեց առանց պարտության: 6 հաղթանակ և 4 ոչ-ոքի: Վերջին տուրում նրանք 1:0 հաշվով հաղթեցին իրենց հիմնական մրցակցին՝ Շվեյցարիային։

                  ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Հանուն Գեորգե Հագիի որդու՝ Յանիսի, որը փորձում է դուրս գալ հոր ստվերից։
                  • Տեսեք՝ ինչի է ընդունակ ազգային հավաքականը ամենացածր վարձատրվող մարզիչով և ամենաէժան կազմով։
                  • Եթե ​​դուք մեծացել եք 90-ականներին և 2000-ականների սկզբին, հիշեք Ռումինիայի այդ սերունդը․ 89-րդ րոպեին 11 մետրանոցի շնորհիվ դուրս թողեցին անգլիացիներին Եվրո-2000-ից, 1994 թվականի Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հաղթեցին արգենտինացիներին և կիսաեզրափակիչից մեկ քայլ հեռու մնացին։

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Մոլդովական – Ռացիու, Դրագուշին, Բուրկա, Բանկու – Մ. Մարին, Ռ. Մարին – Հաջի, Ստանչիու, Կոման – Ալիբեկ

                  ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ

                  Երկու առանցքային խաղացողներ գուցե չհասցնեն լիարժեք ապաքինվել՝ պաշտպան Անդրեյ Բուրկը (900 րոպե առանց փոխարինման՝ ընտրական փուլում) և հարձակվող Դենիս Ալիբեկը (3 գոլ ընտրականում, որոնցից մեկը՝ Շվեյցարիայի հետ հաղթական խաղում)։
                  Սա տագնապալի ազդանշան է՝ հաշվի առնելով, որ Օլիմպիու Մորուտանն արդեն բաց է թողնում ԵՎՐՈ-ն վնասվածքի պատճառով։ Բացի դրանից, հայտացուցակում չի ընդգրկվել կիսապաշտպան Ալեքսանդրու Միտրիտան։ Այս անձնավորությունը առաջնության 35 խաղում գրանցել է 16+14։ Բայց 2022 թվականից նա չի հրավիրվում հավաքական։ Ռումինացի հայտնի մարզիչ Սորին Ցիրտուն Իորդանեսկուի որոշումը անվանել է «սնահավատություն»:

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Ռումինիան ընտրական փուլում բաց թողեց ընդամենը 5 գնդակ՝ 10 խաղում։ Ոչ թոփ թիմերից ավելի քիչ է ընդունել միայն Ալբանիան (4): Բայց նա խմբում անցկացրել է 8 հանդիպում։ Հարձակման ժամանակ շատ են իմպրովիզացիաները և անհատական ​​գործողությունները:

                  ՄԱՐԶԻՉԸ

                  Էդվարդ Իորդանեսկուն ռումինական ֆուտբոլի աստղ Անխել Իորդանեսկուի որդին է։ Բացի Սոֆիայի ԲԿՄԱ-ում չորս ամիս աշխատելուց, նա մարզել է միայն ռումինական ակումբներ։ Հավաքականում նա 2022 թվականի հունվարից մեկնարկել է 4 պարտությամբ 6 խաղում, սակայն հաջորդ 16 հանդիպումներում նա պարտվել է ընդամենը 2 անգամ։ Նա ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան ԵՎՐՈ-ի ուղեգիր նվաճած մյուս թիմերի մարզիչները՝ տարեկան 250 հազար եվրո։ Ասում են՝ նա առաջարկի է սպասում «Ալ-Ահլիից», որտեղ խաղում են Ռիյադ Մահրեզն ու Ռոբերտո Ֆիրմինոն, և որտեղ նրան կարող են վճարել 5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։

                  ՓԱՍՏ

                  2000 թվականին Ռումինիան արարեց Եվրոպայի առաջնության գլխավոր սենսացիաներից մեկը՝ Գեորգե Հաջիի մեծ սերունդը խմբից դուրս եկավ երկրորդ տեղով՝ դուրս թողնելով Դեյվիդ Բեքհեմի ու Օլիվեր Կանի պես մեծանուն տղաներին։

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  16 տարեկանում Ռադու Դրեգուշինը տեղափոխվեց «Յուվենտուս» 2,1 միլիոն եվրոյով, բայց չխաղաց մեկնարկային կազմում ու հետագայում փայլեց «Ջենովայում»։ «Տոտենհեմը» 2024 թվականի հունվարին նրա համար վճարեց 25 միլիոն եվրո։ Ռումինացու համար հայտ էր ներկայացրել նաև «Բավարիան», սակայն ֆուտբոլիստն ընտրել է Պրեմիեր լիգան։ Դրագուշինը Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն է և նրա հետ ծանոթացել է Յուվենտուսում։

                  ՍԼՈՎԱԿԻԱ

                  Սլովակիան ընտրական փուլում պարտվեց միայն խմբի ֆավորիտին՝ Պորտուգալիային՝ 0-1, 2-3՝ վստահ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Թիկունքում մնացին Լյուքսեմբուրգը, Իսլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան և Լիխտենշտեյնը։

                  ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Թիմում խաղում է Սլովակիայի Չավին՝ Ստանիսլավ Լոբոտկան։
                  • Այս երկրում խաղում է Տիգրան Բարսեղյանը։
                  • Ունի մարզիչ, որը սուրճ վաճառողից հասավ Եվրոյի մասնակից թիմի սենսացիոն մարզչի մակարդակի։

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Դուբրավկա — Պեկարիկ, Վավրո, Շկրինիար, Գանկո — Դուդա, Լոբոտկա, Կուցկա — Սուսլով, Բոժենիկ, Գարասլին

                  ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ

                  Թիմային մթնոլորտը լավագույնը չէ։ Գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան վերադարձել է գործուղումից. փետրվարից նա միաժամանակ փրկում էր «Նապոլիի» մրցաշրջանը (անհաջող փորձ էր): Կոնֆլիկտի պատճառով Կալցոնան հավաքական չի հրավիրել կարևոր վետերաններից մեկին՝ 33-ամյա Ռոբերտ Մակին։ Գարնանային ընկերական խաղերից հետո ավտրալական «Սիդնեյում»հանդես եկող Մակը քննադատել էր մարզչին՝ երկու խաղում ընդամենը 7 րոպե խաղաժամանակ ստանալու համար։ «Ի՞նչ իմաստ կար զանգահարելու և հավաքական քարշ տալու ամբողջ աշխարհով մեկ և այդպես էլ՝ հնարավորություն չտալ»:

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Կալցոնան Սարիի հետ ստեղծել է յուրահատուկ «սարիբոլը»։ Այդ հրաշալի «Նապոլիի» պաշտպանությունը Կալցոնայի գաղափարների իրականացումն է։ Խաղացողները դիրքավորվում են՝ կախված գնդակից, ոչ թե հակառակորդից: Գերբարդ մարտավարություն, որը պահանջում է մեծ փոխըմբռնում: Սլովակիայում Կալցոնան այդ գաղափարները միայն մասամբ է կիրառում. մանրամասները մշակելու համար շատ քիչ ժամանակ կա: Հարձակման ժամանակ նա սիրում է որքան հնարավոր է՝ արագ տեմպ հաղորդել. նա ոգեշնչվել է դրանից, երբ աշխատում էր որպես Դի Ֆրանչեսկոյի օգնական «Ռոմայում»: Ընտրական մրցաշարի ընթացքում Մարեկ Համշիկը ավարտեց կարիերան ազգային հավաքականում և այժմ նա թիմի մենեջերն է։ Դա ազդեց միջին գծի որակի վրա։ Առանց խաղադաշտում առաջատարի՝ իտալացի մասնագետը դուրս եկավ ԵՎՐՈ, սակայն առաջխաղացում սպասելը բարդ է։

                  ՄԱՐԶԻՉԸ

                  Երբ Մաուրիցիո Սարին դեռ աշխատում էր բանկում, Ֆրանչեսկոն սուրճ էր վաճառում, իսկ երեկոյան նրանք քննարկում էին Արրիգո Սակիին, 1999 թվականին Կալցոնան իր կապերի շնորհիվ օգնեց Սարիին աշխատանքի անցնել «Տեգոլետոյում»։ 2007 թվականին ընկերներն արդեն միասին էին աշխատում՝ D սերիայից մինչև հրաշալի «Նապոլի»։ Երբ Սարին մեկնեց Լոնդոն մարզելու «Չելսին», նրանց ճանապարհները շեղվեցին: Սլովակիայի հավաքականը 55-ամյա Կալցոնայի առաջին անկախ փորձն է։

                  ՓԱՍՏ

                  2022 թվականին ֆրանսիական «popfoot» վիճակագրական ալիքը հրապարակեց 21-րդ դարում լավագույն փոխանցումներ կատարողների ցուցակը. սլովակ Ստանիսլավ Լոբոտկան (91,7% ճշգրիտ փոխանցումներ) անսպասելիորեն հայտնվեց քառյակում՝ Չավիից, Կրոսից և Ռոդրիից հետո: Նրա ոճը չափազանց կարևոր էր չեմպիոն «Նապոլիի» համար, քանի որ դա այժմ փոխակերպված է Սլովակիայի հավաքականում։

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  Թեպետ շատ գրվեց Լոբոտկայի մասին, բայց այս թիմի առաջատարը խաղադաշտում և հանդերձարանում Միլան Շկրինյարն է։ Ա Սերիայի վերջին տարիների լավագույն պաշտպաններից մեկը ՊՍԺ տեղափոխվելուց հետո որոշակիորեն զիջել է դիրքերը։ Ասում են՝ Լուիս Էնրիկեն դժգոհ է նրանից, ուստի ամառային տրանսֆերը հնարավոր է։ Չնայած դրան՝ Շկրինյարն իր փորձով ունակ է որակ փոխել խաղադաշտում։

                   

                  ՈՒԿՐԱԻՆԱ

                  Ուկրաինան խմբում գրավեց 3-րդ տեղը՝ Անգլիայից և Իտալիայից հետո։ Կարող էին առաջ անցնել Եվրոպայի դեռևս գործող չեմպիոնից, եթե մրցավարը 11 մետրանոց նշանակեր Մուդրիկին գցելու համար (հիշում եք՝ մեծ սկանդալ եղավ այդ առիթով)։ Ուկրաինային ևս մեկ շանս տվեցին Ազգերի լիգայում Իսլանդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակները:

                  ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Թույն կազմ. թոփ 5 լիգաների երիտասարդ խաղացողները խառնված են փորձառու առաջատարների հետ, ինչպիսիք են Տարաս Ստեպանենկոն և Անդրեյ Յարմոլենկոն:
                  • Մուդրիկի արագընթաց դրիբլինգը՝  շատ տպավորիչ է:
                  • Գնահատեք, թե ինչպես է բարձրագույն լիգաներում փորձը փոխում թիմի մթնոլորտն ու խաղաոճը։

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Տրուբին — Կոնոպլյա, Զաբարնի, Մատվիենկո, Միկոլենկո — Սուդակով, Զինչենկո, Ստեպանենկո — Ցիգանկով, Դովբիկ, Մուդրիկ

                  ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԹԻՄԻ ԳՈՐԾԵՐԸ

                  Հավաքականի լեգեոներները լավ մրցաշրջան անցկացրին։ «Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը դարձավ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու (և կան տեղեկություններ, որ «Ատլետիկոն» առաջարկում է նրա համար 25 միլիոն եվրո), դարպասապահ Անդրեյ Լունինը «Ռեալի» հետ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը 8+7 գրանցեց նույն «Ժիրոնայում»: Պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն «Արսենալի» հետ մինչև վերջին պահը պայքարեց Պրեմիեր լիգայի ոսկե մեդալների համար: Դարպասապահ Անատոլի Տրուբինը Պորտուգալիայում «Բենֆիկայի» հետ նվաճեց արծաթե մեդալներ, պաշտպան Իլյա Զաբարնին Պրեմիեր լիգայում 37 հանդիպում անցկացրեց «Բորնմութի» կազմում, պաշտպան Վիտալի Միկոլենկոն հետևողականորեն խաղում էր «Էվերտոնում» մինչև վնասվածքը, կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին «Ջենովայի» կազմում 4+1 գրանցեց: Միխայիլ Մուդրիկը Պրեմիեր լիգայում 5 գոլ խփեց «Չելսիի» համար անցումային ու դժվարին մրցաշրջանում։

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Չնայած հիանալի կազմին՝ Ուկրաինան գնդակին տիրելու նախաձեռնությունը զիջում է բարձրակարգ թիմերի դեմ խաղերում: Իտալիայի հետ կարևորագույն խաղում թիմը գնդակին տիրել է ժամանակի 40%-ը միայն։ Գերմանիայի հետ հունիսյան ընկերական խաղում Սերգեյ Ռեբրովը փորձեց հիբրիդային սխեմա՝ 5 պաշտպանով։ Զինչենկոն, որը պաշտպանություն էր դուրս եկել ձախից, գնդակին տիրելու ժամանակ կենտրոն էր գնացել։

                  ՄԱՐԶԻՉԸ

                  Սերգեյ Ռեբրովը 2006 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկավ Ուկրաինայի հավաքականի խաղացողի կարգավիճակում։ Այժմ նա վերադարձել է որպես մարզիչ՝ տեղափոխվելով Ալ Այնից, որտեղ 2022 թվականին հաղթել է առաջնությունը և նվաճել ԱՄԷ գավաթը։ Նախկինում նա տիտղոսներ էր նվաճել նաև Կիևի «Դինամոյի» և «Ֆերենցվարոշի» հետ։

                  ՓԱՍՏ

                  Թիմի 8 խաղացող Եվրոպայի թոփ 5 լիգաներում է խաղում․ 4-ը՝ Պրեմիեր լիգայում, 3-ը՝ Լա լիգայում, 1-ը՝ Ա սերիայում։

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  Գլխավոր աստղի իր կարգավիճակը Մուդրիկը հիմնավորել է վճռորոշ խաղում Իսլանդիայի դարպասը խփած հաղթական գոլով։ ԵՎՐՈ-2024-ը նրա համար կարևորագույն փուլ է զուտ անհրաժեշտ ֆուտբոլիստից եվրոպական լիարժեք աստղ դառնալու ճանապարհին։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #կևին-դե-բրյունե#կևին-դե-բրույնեբելգիաեվրո-2024Կևին դե ԲրույնեՌոմելու ԼուկակուՏիբո ԿուրտուաՏիգրան Բարսեղյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռեալը մրցաշրջանի սկզբում կարող է զրկվել Կուրտուայից. հայտնի են բելգիացու ապաքինման ժամկետները

                  13.07.26

                  Լուկակուն աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

                  07.07.26

                  Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա

                  22.06.26

                  Նոր պայմանագի՞ր, թե՞ հեռացում. Կուրտուան գնահատել է Ռեալում մնալու իր շանսերը

                  13.06.26

                  ԼՐԱՀՈՍ

                  ԿԼ․ Նոան հրապարակել է Զիմբրուի հետ խաղերի հայտացուցակը

                  16:15 / 21.07.26

                  Նրանք շատ վտանգավոր են․ Ռովերսի գլխավոր մարզիչը՝ Արարատ-Արմենիայի մասին

                  15:10 / 21.07.26

                  Այն, ինչին սպասում էին բոլորը. Զիդանը վերադառնում է մեծ ֆուտբոլ

                  14:02 / 21.07.26

                  📷 Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո

                  13:10 / 21.07.26

                  Նա ճիշտ է, բայց մեդիան ստում է. Արգենտինայի նախագահը պատասխանել է Մեսսիի քննադատությանը

                  12:22 / 21.07.26

                  🎥 Muchachos-ը հնչեց առանց Մեսսիի․ Ինչպես են Բուենոս Այրեսում դիմավորել ԱԱ-2026-ի փոխչեմպիոններին

                  11:27 / 21.07.26

                  Մենք օրինակ ենք շատերի համար․ Օլմոն սառնասրտորեն է արձագանքել արգենտինացիներին պահվածքին

                  10:15 / 21.07.26

                  📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

                  00:45 / 21.07.26

                  Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

                  00:20 / 21.07.26

                  Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի ավարտից հետո

                  23:45 / 20.07.26

                  🎥 Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

                  23:12 / 20.07.26

                  Մեսսին և ևս 9 ֆուտբոլիստ չեն վերադարձել Արգենտինա

                  22:45 / 20.07.26

                  Երբ դիմացդ Մեսսին է, անհանգստանում ես․ Ֆեռան Տոռես

                  22:12 / 20.07.26

                  ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր

                  21:34 / 20.07.26

                  ՈւԵՖԱ-ի նախագահը բոյկոտել է եզրափակիչը՝ ի նշան ՖԻՖԱ-ի և Թրամփի դեմ բողոքի

                  21:01 / 20.07.26

                  🎥📷 Աշխարհի գավաթը Մադրիդում է, Լա Ռոխան սկսել է չեմպիոնական շքերթը

                  20:52 / 20.07.26

                  ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների սկանդալային պահվածքն ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո

                  20:22 / 20.07.26

                  Մեսսին բացահայտել է ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո Յամալի հետ զրույցի մանրամասները

                  19:16 / 20.07.26

                  Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ

                  18:13 / 20.07.26

                  Polymarket-ը ԱԱ-2026-ի ավարտից հետո թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

                  17:17 / 20.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԱԱ-2026

                  📷 BTS-ը, Շակիրան, Մադոննան, Բիբերը․․․ Կայացավ ԱԱ եզրափակիչի ընդմիջման շոուն

                  0:30 / 20.07.26

                  Կարդալ ավելին

                  Հիմա կարիք չկա մարդկանց բացատրելու՝ որտեղ է Կաբո Վերդեն․ Վոզինյա

                  0:33 / 17.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.