4.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    ՉԼ․ Բարսելոնայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

    🎥 Սպերցյանը նորից գոլ է խփել Սաուդյան Արաբիայում. հայ կիսապաշտպանը գրավել է Ալ-Ռիադի դարպասը

    ՉԼ․ Ռեալի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

    🎥 ՀՊԼ. Գերդրամատիկ քամբեք Աբովյանում. Նոան 90+8-րդ րոպեին կորզեց հաղթանակը Գանձասարից

    Նա կլինի Չելսիի առանցքային խաղացողն առաջիկա վեց-յոթ տարիների ընթացքում․ Ալոնսո

    Սիլվայի և Ռոդրիի հեռանալուց հետո Մարեսկան հայտնել է Ման Սիթիի չորս ավագների անունները

    Մոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանը

    Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

        Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

        🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

        Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            ՉԼ․ Բարսելոնայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

            🎥 Սպերցյանը նորից գոլ է խփել Սաուդյան Արաբիայում. հայ կիսապաշտպանը գրավել է Ալ-Ռիադի դարպասը

            ՉԼ․ Ռեալի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

            🎥 ՀՊԼ. Գերդրամատիկ քամբեք Աբովյանում. Նոան 90+8-րդ րոպեին կորզեց հաղթանակը Գանձասարից

            Նա կլինի Չելսիի առանցքային խաղացողն առաջիկա վեց-յոթ տարիների ընթացքում․ Ալոնսո

            Սիլվայի և Ռոդրիի հեռանալուց հետո Մարեսկան հայտնել է Ման Սիթիի չորս ավագների անունները

            Մոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանը

            Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

                Մ20 ԱԱ․ Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիր

                🎥 Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ աշխարհի չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

                Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանն ու Էրիկ Տեր-Մաթևոսյանը կիսաեզրափակիչում են

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  «Բիգ բենը, ջրահարսը և բալկանները». Ներկայացնում ենք ԵՎՐՈ-2024-ի C խումբը

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, Անգլիա, Գերմանիա, Եվրո 2024, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Հայաստան, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  13.06.24 / 17:41
                  0

                  ԵՎՐՈ 2024-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր։ 6 խումբ, 24 հավաքական ու մեկ գավաթ, որը բաժին կհասնի «հին աշխարհամասի» ամենաուժեղ ընտրանուն։ Նախորդ մրցաշարի հաղթողն Իտալիայի ընտրանին է, որը փորձելու է ամեն գնով կրկնել իր հաջողությունը։ Առաջնության պատմության մեջ միայն մեկ հավաքականի է հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն. 2008-ին Իսպանիան՝ Ինյակի Սաեսի գլխավորությամբ, նվաճեց գավաթը, այնուհետև, 4 տարի անց՝ արդեն Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ կրկնեց իր հաջողությունը։

                  Այսպիսի թվեր, վիճակագրություններ ու ինտրիգներ շատ կան։ Առաջիկա օրերի ընթացքում ArmSport-ը ձեր դատին է հանձնելու Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցներին, գլխավոր մարզիչներին, գլխավոր աստղերին և այլ հետաքրքիր փաստեր ու փաստարկներ։

                  A խմբին արդեն ծանոթացրել ենք այստեղ,  B խմբին`այստեղ։

                  Այսօր ներկայացնում ենք C խմբի ներկայացուցիչներին։

                  ԱՆԳԼԻԱ

                  Ֆուտբոլի հիմնադիրները հաղթեցին Իտալիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Մալթայի հետ խումբը՝ +18 գոլերի տարբերությամբ ու կորցրած ընդամենը 4 միավորով։ Բոլոր 6 հաղթական հանդիպումներում էլ գոլի հեղինակ է դարձել թիմի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը։

                  ԻՆՉՈ՞Ւ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Անգլիայի հավաքականը երբեք չի հաղթել ԵՎՐՈ-ն, իսկ նրանց լավագույն ռմբարկուն իր տանը չունի տիտղոսների համար առանձնացված անկյուն (ավելի ճիշտ ունի, բայց այն դատարկ է):
                  • Անցած ամռանը Հարի Քեյնը գնաց Գերմանիա՝ գավաթների հետևից, բայց այդպես էլ որևէ բան չնվաճեց։ Գեղեցիկ կլինի, եթե հուլիսի 14-ին նա դառնա Եվրոպայի չեմպիոն հենց Բեռլինում։
                  • Անգլիային աջակցելու պատճառներից մեկն էլ Գարեթ Սաութգեյթն է: 90-ականներին անգլիացի մարզիչներն աշխատում էին ոչ միայն տանը, այլ նաև, օրինակ՝ «Բարսայում» և «Ինտերում»։ Իսկ հիմա նրանք քիչ են նույնիսկ Պրեմիեր լիգայում։ Սաութգեյթի հաջողությունը կփոխեր անգլիական մարզչական դպրոցի դիրքերը միջազգային շուկայում։

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Պիկֆորդ — Ուոքեր, Գեհի, Սթոունս, Տրիպիեր — Մաինու, Ռայս — Փալմեր, Բելինգհեմ, Ֆոդեն — Քեյն

                  Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ

                  Մարտի երկու հանդիպումներն անցել են առանց Քեյնի։ Որպես հետևանք՝ 0:1 հաշվով պարտություն Բրազիլիայից, 2:2 հաշվով ոչ-ոքի՝ Բելգիայի հետ: Մայիսի վերջին պարզվեց, որ Հարրին ժամանակից շուտ լքել է Մյունխենը՝ մեջքը բուժելու համար, սակայն երկրպագուներին հանգստացրել են՝ Եվրոպայի առաջնությանը գոլահարը մասնակցելու է։ Բացակայելու է Հենդերսոնը։ Նա թեև հանդես էր գալիս որակավորման փուլերում, բայց այս պահին նա անհասանելի է վնասվածքի պատճառով, չնայած նա հասցրել էր ապաքինվել մինչև մրցաշրջանի ավարտը։ Եվրո-2020-ի եզրափակիչի ևս երկու մասնակից չի ընդգրկվել նախնական հայտացուցակում՝ Ռեշֆորդն ու Սթերլինգը։

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Անգլիացիների հիմնական զենքն արագ հարձակումներն են։ Այս խաղաոճը հարստացնում է եզրերի շարժունակությունը, Քեյնի բազմակողմանիությունը և հարձակվողական եռյակի հնարամտությունը, որը նոր մակարդակի է հասել Ֆոդենի, Բելինգհեմի և Պալմերի առաջընթացի շնորհիվ։ Թուլություններ էլ կան։ Սաութգեյթի թիմը չի կարողանում պաշտպանվել հակագրոհների ժամանակ։ Հուսալի չէ նաև դարպասապահի և կենտրոնական պաշտպանների փոխգործակցությունը։

                  ՄԱՐԶԻՉԸ

                  2016-ի աշնանը, երբ Գարեթ Սաութգեյթը նշանակվեց որպես հավաքականի գլխավոր մարզիչ, նա ընկալվում էր որպես Սեմ Էլարդայսի ժամանակավոր փոխարինող, բայց ժամանակի ընթացքում ապացուցեց, որ Անգլիայի հավաքականի ամենահաջող մարզիչն էր 21-րդ դարում. նա ընդամենը մեկ քայլ հեռու մնաց 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչից, իսկ ԵՎՐՈ-2020-ին թիմը սայթաքեց տանը՝ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։ ԵՎՐՈ-2024-ում երկրպագուները հույս ունեն բարելավել այս վիճակագրությունը և վերջապես տիտղոս նվաճել։

                  ՓԱՍՏ

                  Միևնույն ժամանակ, սպորտային հանրությունը կասկածամտորեն է նայում «Եռառյուծների» հաջողությանը, քանի որ Սաութգեյթը չի հրավիրել «Սիթիի» այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Ջեկ Գրիլիշին։ «Մենք ավելի լավ եզրային հարձակվողներ ունենք» բացատրությունը մի տեսակ Ալեքսանդր Պետրակովին է հիշեցնում, չէ՞։

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  Անխոս, անգլիացիների առաջատարը Ջուդ Բելինգհեմն է։ Նա դարձավ «Ոսկե գնդակի»՝ առաջին անգլիացի հավակնորդը՝ 2005 թվականից ի վեր, երբ լավագույն եռյակում էին Լեմպարդն ու Ջերարդը։ Ջեյմի Կարագերը համոզված է. «Մարտավարական առումով նա Գարեթ Սաութգեյթի երազանքի խաղացողն է: Բելինգհեմը հետևում է բազմակողմանի զարգացած կիսապաշտպանների ավանդույթին: Նա ունի ինքնավստահություն և հիանալի է զգում ցանկացած դիրքում: Բելինգհեմը ոչ միայն զուտ բեմ է բարձրանում, այլ նաև այն իրենով է անում»։

                   

                  ԴԱՆԻԱ

                  10 ընտրական խաղերից 7-ում Դանիան հաղթել է՝ տհաճորեն «զարմացնելով» միայն արտագնա խաղերում առկա խնդիրներով։ Ոչ ոք չէր սպասում պարտություն, օրինակ, Ղազախստանից։ Դանիայի գոլերի կեսից ավելին (19-ից 10-ը) խփել է հարձակվողների՝ Վինդ — Հոյլունդ զույգը։ Թիմի ամենաանփոխարինելի ֆուտբոլիստը Պյեր-Էմիլ Հոյբյերգն է. նա ամբողջությամբ չի խաղացել միայն նվազ նշանակություն ունեցող հանդիպումներում՝ Հյուսիսային Իռլանդիայի և Սան Մարինոյի հետ, որոնց ի դեպ, գոլ էլ է խփել։

                  ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Կասպեր Շմեյխելը «Լեսթերի» հետ կախարդական մրցաշրջանի ընթացքում դարձավ բոլորի սիրելին և հիանալի խաղ ցույց տվեց նախորդ ԵՎՐՈ-ին: Այս ստուգատեսն, ամենայն հավանականությամբ, կլինի նրա վերջին մրցաշարը ազգային թիմի հետ, և լավ կլիներ կրկին վայելել նրա հերոսությունները փլեյ-օֆֆ փուլերում:
                  • 3 տարի առաջ ամբողջ աշխարհն անհանգստացած էր Քրիստիան Էրիկսենի համար, և նրա վերադարձը Եվրո, անկասկած, ամենաէմոցիոնալ դրվագներից կլինի։ Եվ, հաշվի առնելով ակումբային մրցաշրջանի ընթացքում խնայված էներգիան, այն կարող է հաջող լինել։
                  • Եվրո 2020-ի կիսաեզրափակիչում Անգլիայից կրած պարտությունը շատերը համարեցին անարդար՝ պնդելով, որ Դանիան այդպես էլ իր վերջնական ասելիքը չասաց։ Ուստի, Անգլիայի հետ առաջիկա խաղում տեղին է ռևանշի սպասել։

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Շմեյխել — Կյաեր, Անդերսեն, Քրիստենսեն — Մահլե, Դելեյնի, Էրիկսեն, Հոյբյերգ, Քրիստիանսեն — Հեյլունդ, Քամի

                  Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ

                  Ազգային հավաքականի ամենահայտնի խաղացողները՝ Շմեյխելը, Կյերը, Էրիկսենն արդեն տարիքային պիկը վաղուց անցել են։ Նրանց կողքին ի հայտ են եկել մի քանի տաղանդներ, որոնք կարող են զարմացնել Եվրոպայի առաջնությունում, ինչպես օրինակ՝ Դամսգորը 2021 թվականին։

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Դանիան կիրառում է ագրեսիվ պրեսինգ, մեծ եռանդով տիրում է գնդակին, կազմակերպված քաոս է առաջացնում հարձակման գծում։ Դանիայի հավաքականի 2021-ի առավելություններն արդիական են նաև այսօր։ Թերությունները մնում են նույնը` առանց գնդակի խառնաշփոթություն և պաշտպանությունում դիրքային սխալներ:

                  ՄԱՐԶԻՉԸ

                  40 տարեկանում Կասպեր Հյուլմանդը «Նորշելլանդի» հետ նվաճեց Դանիայի չեմպիոնի կոչումը, 42 տարեկանում դարձավ Տուխելի իրավահաջորդը «Մայնցում», իսկ 49 տարեկանում գրեթե հասավ Եվրոյի եզրափակիչ։ Էրիկսենի վնասվածքից հետո Հյուլմանդն այդ մրցաշարն անցավ 3-4-3 դասավորությամբ, իսկ առաջատարի վերադարձից հետո շատ փորձարկումներ արեց (չենք մոռանում 2022-ի անհաջող մունդիալը)։ Հաշվի առնելով վերջին ելույթները՝ Հյուլմանդը կարծես դեռ նոր օպտիմալ կոմբինացիա չի գտել։

                  ՓԱՍՏ

                  21-ամյա Վիկտոր Քրիստիանսենը Եվրոպայի ամենաառաջադեմ ձախ լատերալներից է։ Մեկուկես տարի առաջ նա «Կոպենհագենը» փոխեց «Լեսթերի» հետ, իսկ անցյալ ամառ նա վարձավճարով տեղափոխվեց Ա Սերիա, և հենց նրա գոլային փոխանցումով Ջոշուա Ցիրկզին խփեց «Բոլոնիայի» առաջին գոլը՝ ակումբի վերջին կես դարի լավագույն մրցաշրջանում: Միաժամանակ Քրիստիանսենը դարձավ թիմի հիմնական ձախ պաշտպանը։ Մարտի վերջին կայացած խաղերում Հյուլմանդը նրան խաղացրեց ձախ կողմում՝ Ֆարերյան կղզիների հետ՝ 4-3-3 և Շվեյցարիայի հետ՝ 3-5-2 սխեմայում: «Ժամագործների» հետ խաղում Քրիստիանսենը շատ բարձր էր խաղում, ինչը նրան թույլ էր տալիս օգտագործել հարձակողական իր ամբողջ պոտենցիալը։

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  Ռասմուս Հոյլունդն իր նորամուտն ազգային հավաքականի մեկնարկային կազմում նշեց քաթարյան ֆիասկոյից հետո և առաջին երկու հանդիպումներում դարձավ հինգ գոլի հեղինակ։ Դժվարին, բայց ընդհանուր առմամբ խոստումնալից մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» Ռասմուսին մենթալ տեսանկյունից ավելի ուժեղ դարձրեց։ Վստահաբար, կարելի է ասել, որ Հոյլունդը հենց այն հարձակվողն էր, որը պակասում էր Դանիային՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում: Եթե ​​հավաքականում Հոյլունդը խորքից ավելի մեծ աջակցություն ստանա, քան ակումբում, նա կարող է դառնալ ԵՎՐՈ-ի լավագույն ռմբարկուներից մեկը։

                   

                  ՍԵՐԲԻԱ

                  Սերբիան իր ընտրական խմբում 4 միավորով հետ մնաց Հունգարիայից, որին երկու անգամ պարտվեց, բայց առաջ անցավ Չեռնոգորիայից, Լիտվայից և Բուլղարիայից: Թիմի լավագույն ռմբարկուն Ալեքսանդր Միտրովիչն էր՝ «Ալ-Հիլալից», որն իր անվան դիմաց գրանցեց 5 գոլ։ Դուշան Տադիչն, ինչպես միշտ, ասիստների ապահովողն է՝ իր 4 գոլային փոխանցումով։

                  ԻՆՉՈՒ՞ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Դուշան Վլահովիչը Եվրոպայի ամենաթանկարժեք հարձակվողներից մեկն է։
                  • Թիմի հարձակման գծում խաղում են եվրոպական ոչ թոփ առաջնությունների ներկայացուցիչներ, որոնք տոն են տվել ընտրական մրցաշարում։
                  • Սերբիայի հավաքականն այնքան բազմաչարչար է ու անհաջող (հարևան Խորվաթիայի հաջողությունների և տաղանդների առատության ֆոնին), որ չի կարող առնվազն համակրանք չառաջացնել։

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Վ. Միլինկովիչ-Սավիչ — Միլենկովիչ, Պավլովիչ, Վելյկովիչ — Ժիվկովիչ, Իլիչ, Գուդել, Կոստիչ — Ս. Միլինկովիչ-Սավիչ, Տադիչ — Միտրովիչ.

                  Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ

                  Վնասվածքների պատճառով դարպասապահ Միլինկովիչ-Սավիչը, հենակետային կիսապաշտպան Միլան Գուդելը և պաշտպան Բաբիչը կարող են լավագույն մարզավիճակում չլինել մրցաշարի մեկնարկում։ Առաջին երկուսը հիմնական կազմի խաղացողներն են, բայց նրանք ունեն համարժեք փոխարինողներ։ Մարզիչ Ստոյկովիչն արդեն փորձեր է անցկացրել առանց Վանյայի։ Հակասական են ստացվել՝ 0:4՝ Մոսկվայում և 1:0՝ Կիպրոսի հետ:

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Սերբիան պաշտպանվում է բարձր բլոկով, ագրեսիվ պրեսինգ է կիրառում, բայց հարձակման ժամանակ այնքան էլ չի ապավինում ստեղծագործական գաղափարներին։ Սերբերը հույսը հիմնականում դնում են տուգանային հրապարակ փոխանցումների վրա՝ Միտրովիչի (և/ կամ Վլահովիչի) ակնկալիքով, կամ իմպրովիզացիայի վրա, ամենից հաճախ՝ Տադիչից:

                  ՄԱՐԶԻՉԸ

                  Դրագան Ստոյկովիչը ընդգրկվել էր 1990 թվականի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքական, որպես Հարավսլավիայի ընտրանու կիսապաշտպան, սակայն անհաջողության է մատնվել Քաթարում կայացած մունդիալում։ Նայելով Եվրո 2024-ի ընտրական մրցաշարին՝ զգացողություն չկա, որ Ստոյկովիչը զսպել է հարձակումը և կայունացրել պաշտպանությունը։ Մինչև մրցաշարի մեկնարկը նրա պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։

                  ՓԱՍՏ

                  Երբ սերբերը վերջին անգամ խաղացել են ԵՎՐՈ-ում, նրանց երկիրը կոչվում էր Հարավսլավիա, և Մոնտենեգրոն դեռ չէր լքել այն: Եվրո-2000-ում սերբական վերջին գոլի հեղինակ Սավո Միլոշևիչը մարզեց Բոսնիան՝ Եվրո 2024-ի ընտրական մրցաշարում, բայց Բ գոտու տնային կիսաեզրափակիչում պարտվեց Ուկրաինային:

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  Ալեքսանդր Միտրովիչը հիանալի մրցաշրջան է անցկացրել «Ալ-Հիլալում» (39 գոլ՝ 43 խաղում), որտեղ նա համագործակցում է Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հետ, ինչը հույժ կարևոր է ԵՎՐՈ-ի համատեքստում: Հաջողության բանալին կլինի այն հարցի լուծումը՝ ինչպես կարելի է միավորել Միտրովիչի և Վլահովիչի ուժերը հարձակման ժամանակ:

                   

                  ՍԼՈՎԵՆԻԱ

                  Սլովենացիներն արժանիորեն հաղթեցին Ֆինլանդիայի, Ղազախստանի, Հյուսիսային Իռլանդիայի և Սան Մարինոյի հետ ընտրական խումբը։ Նրանք վաստակեցին նույն 22 միավորը, ինչ Դանիան՝ խփելով ավելի շատ և բաց թողնելով ավելի քիչ գոլեր, բայց զբաղեցրեցին երկրորդ տեղը՝ միմյանց միջև կայացած խաղերի արդյունքով։ Կասպեր Հյուլմանդի թիմի հետ դիմակայությունը կշարունակվի ԵՎՐՈ-ի առաջին տուրում։

                  ԻՆՉՈ՞Ւ ԵՐԿՐՊԱԳԵԼ

                  • Ինչպես ցույց տվեց Եվրո-2016-ը, մրցաշարի հազվադեպ հյուրերը կարող են նույնիսկ կիսաեզրափակիչ դուրս գալ, ուստի Սլովենիան պոտենցիալ սենսացիաներից մեկն է:
                  • Հավանական է, որ Յոսիպ Իլիչիչի նորամուտը խոշոր մրցաշարերում կլինի նաև փայլատակման վերջին շանսը: Ասեք, որ հուզիչ կլինի։
                  • Մեծ մրցաշարում վերջապես հայտնվել է մեր ժամանակների ամենաուժեղ ու թերագնահատված դարպասապահներից մեկը՝ Յան Օբլակը։

                  ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ

                  Օբլակ – Կարնիչնիկ, Դրկուշիչ, Բիյոլ, Յանժա – Էլշնիկ, Գնեզդա-Չերին – Ստոյանովիչ, Լովրիչ – Շեշկո, Շպորար

                  Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ

                  Մարիբորում Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո սլովենացիներն առաջին անգամ հնարավորություն ստացան մասնակցելու խոշոր մրցաշարի: Հաջողության հիմնական գրավականները մի քանիսն են՝ աճող սուպերաստղ Բենիամին Շեշկոյի գոլային հրավառությունը, Յան Օբլակի ավանդական հուսալիությունը և թիմային աշխատանքը։ Սլովենիայում խաղում է երկուական խաղացող «Ուդինեզեից» և «Շտուրմից», ևս երեքը՝ «Պանատինաիկոսից»։ Սա խոսում է խաղակցվածության մասին։

                  ՄԱՐԶԻՉԸ

                  Մատիաս Կեկը մարզչական կարիերան սկսել է «Մարիբորի» կազմում երկու չեմպիոնությամբ։ 2010 թվականի Աշխարհի գավաթի չորս միավորից հետո Կեկը չկարողացավ նվաճել Եվրո 2012-ի ուղեգիրը, բայց 2017 թվականին «Ռիեկայի» հետ սենսացիոն կերպով հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և հաջորդ տարի վերադարձավ ազգային հավաքական: Նրանից առաջ Սլովենիան մեկ տարվա ընթացքում փոխել էր երեք մարզիչ, բայց Կեկը մնաց որակավորման երկու անհաջող փուլերից հետո և ազգային թիմին հասցրեց ԵՎՐՈ՝ և գրեթե առանց ծերուկ աստղերի՝ Իլիչիչի և Կուրտիչի օգնության:

                  ԽԱՂԱՈՃԸ

                  Սլովենիան մշտապես խաղում է ​​4-4-2 սխեմայով։ Հիմնականում թիմը սիրում է փոխանցումներ անել դաշտի կենտրոնում ու երկար փոխանցումներ կատարել տուգանային հրապարակ։ Այս թիմի հոմանիշներից են նվազագույն ռիսկն ու պրեսինգը, առավելագույն պրագմատիզմը: Գրոհների սկզբում Ջակա Բիոլը կարևոր դեր է խաղում, իսկ հետո ամեն ինչ պտտվում է Բենիամին Շեշկոյի բազմազան և անվերջանալի տաղանդների շուրջ, որը հիանալի շեղում է, փոխանցում և եզրափակում գրոհները։

                  ՓԱՍՏ

                  Յոսիպ Իլիչիչը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2010 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, ազգային թիմի շապիկով վերջին հանդիպումն անցկացրել էր 2021 թվականի նոյեմբերին, բայց «Մարիբորի» կազմում 9+12-ից հետո նա ընդգրկվեց Եվրոյի ընդլայնված կազմում։

                  ԱՌԱՋԱՏԱՐԸ

                  Անցած մրցաշրջանում Բենիամին Շեշկոն 18 գոլ խփեց «Լայպցիգի» կազմում։ Ամռանը նա կարող է փոխել ակումբային գրանցումը. նրա համար պայքարում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Միլանը»: Գերմանական իր առաջին մրցաշրջանում անցկացրած ելույթների շնորհիվ Շեշկոն իր հրաժարագինը 50 միլիոն եվրոյից հասցրեց 65-ի:

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Բենիամին Շեշկոգարեթ-սաութգեյթԴուշան Վլահովիչդուշան-տադիչեվրո-2024Մարկուս Ռեշֆորդյան օբլակՍլովենիայի հավաքական
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ռեշֆորդը մերժել է Պրեմիեր լիգայի երեք ակումբների

                  19.08.26

                  🎥📷 Անվճար տրանսֆեր, բայց բարձր աշխատավարձ․ Վլահովիչը նոր ակումբում կվերամիավորվի նախկին մարզչի հետ

                  12.08.26

                  Ռեշֆորդը փոխել է խաղահամարը Մանչեսթեր Յունայթեդում

                  10.08.26

                  Բարսելոնային կկարոտի նրան, բայց կյանքն այսպիսին է․ Հանս-Դիտեր Ֆլիկ.

                  04.08.26

                  ԼՐԱՀՈՍ

                  ՉԼ․ Բարսելոնայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  23:15 / 04.09.26

                  🎥 Սպերցյանը նորից գոլ է խփել Սաուդյան Արաբիայում. հայ կիսապաշտպանը գրավել է Ալ-Ռիադի դարպասը

                  22:57 / 04.09.26

                  ՉԼ․ Ռեալի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար

                  22:40 / 04.09.26

                  🎥 ՀՊԼ. Գերդրամատիկ քամբեք Աբովյանում. Նոան 90+8-րդ րոպեին կորզեց հաղթանակը Գանձասարից

                  22:08 / 04.09.26

                  Նա կլինի Չելսիի առանցքային խաղացողն առաջիկա վեց-յոթ տարիների ընթացքում․ Ալոնսո

                  21:50 / 04.09.26

                  Սիլվայի և Ռոդրիի հեռանալուց հետո Մարեսկան հայտնել է Ման Սիթիի չորս ավագների անունները

                  21:10 / 04.09.26

                  Մոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանը

                  20:40 / 04.09.26

                  Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում

                  20:10 / 04.09.26

                  Ընկերուհիս կարծում է, որ ես սուր հիպերակտիվություն ունեմ․ Բարսելոնայի նորեկի անկեղծ խոստովանությունը

                  19:10 / 04.09.26

                  🎥 ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին

                  18:00 / 04.09.26

                  Վերջին 15 տարվա պատկերը չի փոխվի. Սիմեոնեի անկեղծ խոստովանությունը

                  17:22 / 04.09.26

                  Այստեղ Ռոնալդուն է. Պոստեկօղլուն՝ Ալ-Նասր տեղափոխվելու և Կրիշտիանուի պատմության մասնիկը դառնալու մասին

                  16:19 / 04.09.26

                  Ընդդեմ ՖԻՖԱ-ի. Թիերի Անրին ֆուտբոլիստներին կոչ է անում գիտակցել իրենց ուժը

                  15:10 / 04.09.26

                  Նրան անվանեցիք Ռեալի պատմության վատագույն տրանսֆեր, բայց նա եկավ և լռեցրեց բոլորին․ Մոուրինյու

                  14:22 / 04.09.26

                  Ինչո՞ւ են աֆրիկյան տաղանդները հեռանում Եվրոպա. Էտո’Օ-ն կոշտ քննադատել է եվրոպական կառույցներին

                  13:22 / 04.09.26

                  Արարատի նախկին ֆուտբոլիստը 2.1 միլիոն եվրոյով տեղափոխվել է Դինամո

                  12:26 / 04.09.26

                  Ի՞նչ կարող եմ անել քեզ ու երեխաներիդ համար. ինչպես է Մեսսին օգնել լրագրողին ամուսնու ողբերգական մահից հետո

                  11:15 / 04.09.26

                  Աստղային գործազուրկները. ովքե՞ր են ամենահայտնի ազատ գործակալները

                  10:25 / 04.09.26

                  Բարսելոնան 2025/26 մրցաշրջանում ստացել է ակումբի համար ռեկորդային եկամուտ

                  01:05 / 04.09.26

                  🎥 Այասեն հաղթանակ է պարգևում Լիլին իր նորամուտի խաղում

                  00:38 / 04.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Չեմպիոնների Լիգա․ Լիգայի փուլի վիճակահանության արդյունքները

                  20:50 / 27,08,26

                  Կարդալ ավելին

                  ՉԼ․ Որքան գումար վաստակեց Ցելյեն և ինչ ֆինանսական հնարավորությունից զրկվեց Արարատ-Արմենիան

                  14:11 / 12,08,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Բարև, Դեդպուլ․․․ Հյու Ջեքմանը պատրաստավում է անգլիական ակումբի համասեփականատեր դառնալ

                  23:41 / 03.09.26

                  Կարդալ ավելին

                  Մարադոնայի լեգենդար գոլի գնդակը վաճառվել է աճուրդում

                  0:28 / 24.08.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.