Միացյալ Նահանգների թենիսի ֆեդերացիայի թենիսային ազգային կենտրոնը, որտեղ անցկացվում է Միացյալ Նահանգների բաց առաջնությունը, այլևս որպես հիվանդանոց չի օգտագործվում։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է անձամբ Բիլի Ջին Քինգը, ում անունով էլ, որ կոչվում է թենիսի կենտրոնը։
«Թենիսի ազգային կենտրոնի մի մասը վերածվել էր հիվանդանոցի։ Այն նաև օգտագործում էին սնունդ պատրաստելու համար։ Այստեղ այլևս պացիենտներ չկան։ Սկսվել են շինության սկզբնական տեսքի բերման աշխատանքները։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր շարունակում են ջանասիրաբար աշխատել մարդկային կյանքեր փրկելու համար», –գրել է Բիլի Ջին Քինգը։
Հիշեցնենք, որ US Open-ի կազմակերպիչները չեն հայտարարել մրցաշարի օրերի փոփոխության մասին։ Խոսվում է Ինդիան-Ուելսում մրցաշարի անցկացման հավանականության մասին, քանի որ Նյու Յորքում կորոնավիրուսի դեպքերը մեծ թիվ են կազմում։