Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտնել է, որ մրցաշրջան-2020-ը, որը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է, ապրիլի 19-ին կվերսկսվի:
Այդ օրը տեղի կունենա 4-րդ տուրի «Ալտին-Ասիր»-«Կոպետդագ» հանդիպումը: Ապրիլի 20-ին ևս 3 հանդիպում կկայանա:
Թուրքմենստանի 28-րդ առաջնությունը կայանում է 4 շրջանով՝ 8 թիմի մասնակցությամբ: Առաջին երկու շրջանները կտևեն մինչև հունիսի 13-ը:
Այսօր Թուրքմենստանի ֆուտբոլի առաջնությունը գլխավորում է «Կոպետդագը», որը 3 խաղից հետո 7 միավոր է վաստակել:
























































