Ֆրանսիական «Անժեի» ալժիրցի պաշտպան Ռայան Ալտ-Նուրին հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում, հաղորդում է Goal-ը:
ՊՍԺ-ն ցանկանում է իրենց կազմում տեսնել խոստումնալից պաշտպանին:
Նշվում է, որ Ֆրանսիայի չեմպիոնը 20 միլիոն եվրո է վճարելու ալժիրցու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Ալտ-Նուրին մասնակցել է 17 հանդիպման ՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: