Բելգիայի առաջնությունը, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, վերջնականապես դադարեցվել է: Երկրի չեմպիոն է ճանաչվել «Բրյուգեն», իսկ երկրորդ տեղ զբաղեցրել է «Գենտը»: Այդ մասին հայտնում է HLN-ը:
Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր է նվաճել «Շարլերուան», իսկ որակավորման փուլին կմասնակցեն «Անտվերպենն» ու «Ստանդարտը»:
Նմանատիպ միջոցը առաջարկվել է լիգայի ղեկավարության կողմից: Կհավաքվի հատուկ աշխատանքային խումբ ՝ որոշում կայացնելու Բելգիայի գավաթը և երկրի երկրորդ լիգան անցկացնելու վերաբերյալ: