Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել հարձակվող Մարիանո Դիասից: Այդ մասին հայտնում է Sportsmole-ը։
23-ամյա իսպանացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: «Սերուցքայինները» արդեն ներկայումս պատրաստ են ակումբների կողմից առաջարկներ լսել խաղացողի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարիանո Դիասը գտնվում է «Ռեալ Սոսյեդադի» հետաքրքրության շրջանակում: