Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ Իտալիայի առաջնությունը կունենա հաղթող, անկախ նրանից, թե առաջնությունը կվերսկսվի, թե ոչ։
«Կա տարբերակ, որին մենք առաջնահերթություն ենք տալիս։ Մենք բոլորս ուրախ կլինենք ավարտել առաջնությունը դաշտում։ Մենք կապի մեջ ենք ՖԻՖԱ-ի հետ, որպեսզի երկարաձգենք այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնք ավարտվում են հունիսի 30-ին։
Մենք պետք է որոշում կայացնենք։ Շատ լավ կլիներ, որ կարողանայինք մրցաշրջանը ավարտել մինչև հունիսի 30-ը։ Բայց եթե նույնիսկ դա այդպես չլինի, մենք պետք է գնահատական տանք այն իրադարձություններին, որոնք կայացել են դաշտում։ Մրցաշրջանը կունենա չեմպիոն»,-Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսքն է մեջբերում Sky Sports Italia-ն։
Ա սերիան դադարեցված է կորոնավիրուսի պատճառով։ Ներկա պահին առաջատարը «Յուվենթուսն» է։