Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն պատմել է, թե ինչպես է նա ստացել իր մականունը:
«Հայրս խաղացել է «Բաուրու Ատլետիկոյի» կազմում: Մի դարպասապահ կար Բիլե անունով, նա մրցակից էր հայրիկիս համար: Որոշ ֆուտբոլիստներ, ինձ նյարդայնացնելու համար, սկսեցին ինձ անվանել Բիլե, իսկ ավելի ուշ այն դարձավ Պելե:
Ես վիճում էի, քանի որ դուր ինձ դուր չէր գալիս այդ մականունը: Եվ դուք գիտեք, որ երբ մականունը ձեզ դուր չի գալիս, այն ավելի է հաճախ է սկսում ասոցացվել ձեզ հետ»,- մեջբերում է Պելեին AS-ը:
79-ամյա Պելեի իսկական անունը Էդսոն Արանտիս դու Նասիմենտու է։