«Վալենսիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու հինգ դեպք:
Կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքները պատկանում են «Վալենսիայի» հիմնական թիմի խաղացողներին, ինչպես նաև մարզչական շտաբի այն անդամներին, որոնց անունները նշված չեն:
Ներկայումս ամբողջ ակումբը գտնվում է կարանտինում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա Լիգան և Սեգունդան դադարեցվել են առնվազն երկու շաբաթով՝ համաճարակի պատճառով: