Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Բավարիան» խաղավերջում կորզեց հաղթանակը «Պադերբորնից»: Հանդիպումը, որն անցկացվեց փետրվարի 21-ին Մյունխենում, ավարտվեց 3:2 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
«Բավարիայից» հաշիվը բացեց Գնաբրին, սակայն «Պադերբորն» ընդմիջումից առաջ վերականգնեց հաշվի հավասարությունը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի կողմից թույլ տրված անփույթ խաղի պատճառով, ով Դենիս Սրբենիին թույլ տվեց գնդակը խլել իրենից և այն ուղարկել դատարկ դարպասը:
Falhou feio o Neuer. #Bundesliga
— Futebol Diário (@FutebolDiario10) February 21, 2020
pic.twitter.com/7JqeRlImrC
70-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խփեց մրցաշրջանի իր հաջորդ գոլը, բայց 75-րդ րոպեին հաշիվը դարձյալ հավասարվեց. Նոյերը կրկին լավ չաշխատեց, ով գնդակը ետ մղեց Սվեն Միխելի դեմ, ով հարվածեց դարպասին: Այնուամենայնիվ, Ռոբերտ Լևանդովսկին 88-րդ րոպեին դուբլ ձևակերպեց և իր թիմին բերեց հաղթանակ ՝ 3:2:
49 միավորով «Բավարիան» գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Պադերբորնը» 16 միավորով վերջին ՝ 18-րդ տեղում է: