Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին քիչ առաջ բերման են ենթարկել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Փաստաբանը կատարել է գրառում․
«Հրատապ
Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»։