5.06.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

    🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

    Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

    Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

    Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

    Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

    Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

    Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

      Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

      Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

      Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

      Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

      Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

        🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

        Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

        Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

        Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

        🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

            🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

            Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

            Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

            Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

            Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

            Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

            Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Հայտնի են Laureus-2026-ի Տարվա լավագույն մարզիկ կոչման հավակնորդները

              Կարեն Խաչանովը բարելավել է դիրքը ATP-ի դասակարգման աղյուսակում

              Ավանեսյանը առաջադիմել է դասակարգման աղյուսակում․ WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը

              Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

              Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

              Սպերցյանը նշել է՝ ում է երկրպագելու Australian Open-ի եզրափակիչում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Բացարձակ գերիշխանություն. UWW-ն 16-ամյա Ջանես Նազարյանին ճանաչել է աշխարհի ամսվա լավագույն ըմբիշ

                🎥 Շահեն Մարտիրոսյանը եզրափակիչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն

                Ըմբշամարտի Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

                Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները

                Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով

                🎥 Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 Եվրոպայի առաջնությունում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Փայլուն մեկնարկ Օսիյեկում. Հայաստանի բոլոր չորս մարմնամարզիկները մեդալների համար կպայքարեն եզրափակիչում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Կյանքի դասեր Australian Open-ից․ Բառախաղ ու կիրք․ այս ամենն ամեն ինչ արժեր

                  ArmSport-ի դիտակետում, Australian Open, ԹԵՆԻՍ
                  03.02.20 / 11:00
                  0

                  Ամեն ինչ ավարտված չէ, քանի դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Հենց այս տողերն ամենից շատ տպավորեցին ինձ Մելբուրնում կայացած տարվա առաջին Grand Slam-ի ընթացքում։ Այս խոսքերն ասաց Ռոջեր Ֆեդերերը Թենիս Սանդգրենի հետ խաղում 7 match point-եր խաղարկելուց ու հաղթելուց հետո։

                  Ողջու՜յն։ Ու նորից մենք այստեղ ենք։ Ասե՜ս ոչինչ էլ չէր եղել։ Որքա՜ն դրամա, որքա՜ն կիրք այս 14 օրերի ընթացքում։ Մարդիկ գուցե կարծում են, թե ժամավաճառություն է խոսել թենիսի մասին, քանզի Հայաստանում նրան հետևողները մեծ թիվ չեն կազմում, բայց համառորեն պետք է շարունակել լուսաբանել կյանքի դասեր մատուցող մեծագույն սպորտի չքնաղ իրադարձությունները։ Եկե՛ք տեսնենք՝ ինչ կյանքի դասեր տվեց Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը։

                  Այնքան ասելու բան կա՝ չգիտես, թե ինչից սկսես։ Լա՛վ։ Եկեք սկսենք այն փոքրիկ աղջնակից, ով հավատաց։ Նրա վրա ծիծաղում էին ու կասկածում, իսկ նա ապացուցեց, որ նրանք սխալ էին։ Ավստրալիայի բաց առաջնության գլխավոր իրադարձություններից մեկը Կարոլին Վոզնյացկիի հրաժեշտն էր մեծ սպորտին։

                  Վոզնյացկին ընտանիքի ու իր թիմի հետ կարիերայի վերջին խաղից հետո

                  Նորվեգուհին ավարտեց կարիերան։ Նա երկու տարի առաջ Մելբուրնում չեմպիոն էր դարձել։ Կարոլինը  իր կարիերայի վերջին մրցաշարում լավ հանդես չեկավ։ Թունիսից  բոլորին անակնկալ մատուցած Օնս Ջաբուրը երրորդ շրջանում «ավարտեց» Վոզնյացկիի կարիերան։ Դա մի կողմ։ Վոզնյացկու խոսքերից մի հատված․ «Ես ունեի երազանք․ հաղթել Մեծ սաղավարտի մրցաշարում ու լինել աշխարհի առաջին ռակետը։ Ոչ ոք ինձ չէր հավատում ու ծիծաղում էր ինձ վրա։ Բայց ես կատարեցի իմ երազանքը։ Կապ չունի, թե որտեղից ես դու ու ինչպիսինն ես։ Եթե ունես երազանք ու գնում ես դրա հետևից, ապա դու կարող ես հասնել դրան»։

                  Հաջողությու՜ն Կարոլին, թենիսը կկարոտի քեզ։

                  Ռոբոտային նյարդերի 17-րդ հաղթանակը

                  Ջոկովիչը պաշտպանեց տիտղոսը։ 12 տարի առաջ Մելբուրն Պարկում առաջին անգամ Grand Slam հաղթած պատանին հիմա արդեն նմանատիպ 17 տիտղոս ունի, որոնցից 8-ը Ավստրալիայում։

                  Սա ֆանտաստիկ է։ Նովակից շատ Մելբուրնում ոչ ոք չի հաղթել։ Այս հաղթանակից հետո Ջոկովիչը վերադառնում է նաև ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական։ Ամբիցիոզ Նովակը նշեց, որ ցանկանում է շրջանցել Ֆեդերերին աշխարհի առաջին ռակետ եղած շաբաթների քանակով։ Նովակը նշեց, որ մտքում պահում է նաև Grand Slam-երի մրցավազքը։

                  Իհարկե, բոլորին տպավորեց Նովակի հետհաղթական speech-ը։ Սերբ թենիսիստը խոսեց 2020-ի ծանր մեկնարկի մասին։ Ավստրալիայում հրդեհներ, քաղաքական կոնֆլիկտներ, որի պատճառով ամեն օր մարդիկ են զոհվում։ Հետո Նոլեն անդրադարձավ նաև Կոբի Բրայանտի և նրա դստեր ողբերգական մահվանը։ Ջոկովիչը կոչ արեց միասնական լինել, լինել սիրելի մարդկանց կողքին։

                  Տղամարդկանց մենախաղում ֆանտաստիկ մրցաշար անցկացրեց Դոմինիկ Տիմը։ Ավստրացին երրորդ անգամ խաղաց Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակչում ու երրորդ անգամ պարտվեց։ Խե՜ղճ Տիմ։ Երկու անգամ Ռոլան Գարոսի վճռորոշ խաղերում նա պարտվել է Ռաֆա Նադալին ու մեկ անգամ Ավստրալիայում Ջոկովիչին։

                  Տիմը մշտապես խաղում է եզրափակիչներում այդ մասշտաբի արքայի հետ։ Տեսարանն ամբողջացնելու համար պետք է Ուիմբլդոնում հանդիպել Ֆեդերերին։ Տիմի ժամանակը կգա, ուղղակի այս երեքը բոլոր հաշվարկներից ու տրամաբանություններից դուրս են։ Փաստը մնում է փաստ․ 2020 թվականին աշխարհում դեռևս չկան 90-ական թվականներին ծնված Մեծ սաղավարտի մրցաշար հաղթած տղամարդիկ։ Դե 80-ականներին ծնվածները չեն թողնում․․․

                  38-ում այդքան կի՞րք․ Ֆեդերերի փայլուն մրցաշարը

                  Ռոջեր Ֆեդերերը հստակորեն ապացուցեց, թե ինչու է խաղում մինչև հիմա։ 38 տարեկանում նա ֆանտասիկ մրցաշար անցկացրեց, հարցականի տակ դրեց իր առողջությունը, կատակեց ու հասկացնել տվեց, որ չունի մտադրություն կարիերան ավարտելու։ Մինչ եզրափակչի մեկնարկը Ջոն Մաքենրոյը, Մաց Վիլանդերն ու Բարբարա Շետը քննարկում էին, թե որն է տղամարդկանց մրցաշարի գլխավոր պահը։ Բոլորը միաձայն կարծում էին, որ դա Ֆեդերերի հաղթանակն էր Միլմանի նկատմամբ։

                  Երրորդ շրջանում Ֆեդերերը հաղթեց Միլմանին 4 ժամ տևած խելահեղ պայքարում։ Երկու շրջան անց Ֆեդերերը մեկ այլ էպիկ բլոկբաստերի հերոս դարձավ։ 7 match point-եր խաղարկելուց հետո աճուկի վնասվածք ունեցող շվեյցարացին հաղթեց Թենիս Սանդգրենին։ Ֆեդերերը խաղից հետո ասաց հետևյալը․ «Ամեն ինչ ավարտված չէ, քանի դեռ ամեն ինչ ավարտված չէ»։ «Ռոջե՜ր Ֆեդերեր, դու նման չես ոչ մեկի, ում ես տեսել եմ այս կյանքում»,-խաղից հետո կորտում ինտերվյուի ժամանակ ասաց Ջիմ Քուրիեն։

                  Մրցաշարի թևավոր խոսքերից մեկն էլ Թենիս Սանդգրենի դեմ խաղից առաջ էր․ «Ես իմ կյանքում շատ եմ թենիս խաղացել, բայց երբեք Թենիսի դեմ չեմ խաղացել»։

                  Կիսաեզրափակչում Ֆեդերերը վնասվածք ուներ ու չկարողացավ ինչպես հարկն է պայքարել Ջոկովիչի հետ։ «Հարգանք Ռոջերին։ Ակնհայտորեն երևում էր, որ նա ցավեր ունի։ Նման վիճակում նա եկավ ու արեց հնարավոր ամեն բան։ Նա արժանի է հարգանքի»։

                  Իմիջիայլոց, Ֆեդերերի երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ 38-ամյա շվեյցարացին մտադրություն չունի կարիերան ավարտելու։

                  Ռաֆա Նադալը, իհարկե, պետք է ավելացնի։ Իսպանացին չհաղթեց Մելբուրնում նաև այս տարի։ Իհարկե, Ռաֆայի համար գլխավորը գրունտի հատվածն է լինելու, որը նա կփորձի կրկին բոլորից լավ անցկացնել։

                  Հարկ է նշել, որ մրցաշարում շատ լավ տեսք ուներ Նիկ Կիրիոսը։ Բացառիկ տաղանդի տեր տղան կարծես փորձում է հաղթահարել հոգեբանական խնդիրները։ Մաքենրոյը վստահ է, որ եթե նա շարունակի այսպես, մրցաշրջանը կավարտի թոփ-10-ում։

                  Կոբի Բրայանտի մահվան հաջորդ օրը Կիրիոսը կորտ դուրս եկավ լեգենդար բասկետբոլիստի մարզաշապիկով

                  Գերազանց մրցաշար անցկացրեց նաև Ալեքսանդր Զվերևը։ Մրցաշարում յուրաքանչյուր սեթի համար 10 հազար դոլար նվիրաբերող Զվերևից սպասելիքները, թվում էր, շատ չէին, բայց Սաշան եկավ ու կերտեց իր կարիերայի դեռևս լավագույն արդյունքը Մեծ սաղավարտերում՝ հասնելով կիսաեզրափակիչ։

                  Նոր չեմպիոնուհի կանանց մենախաղում

                  Կանանց մոտ, իհարկե, ամեն ինչ այլ է։ Սերենա Ուիլյամսը այս անգամ ավելի շուտ ձախողվեց։ Գերազանց մրցաշար անցկացրեց 15-ամյա Կոկո Գաուֆը, ով 1/8-ում պարտվեց Սոֆիա Կենինին։ Օրեր անց հենց նա էր դառնալու մրցաշարի չեմպիոնուհի։ Երկրորդ Grand Slam-ն անընդմեջ կանանց մենախաղում նոր չեմպիոնուհի ի հայտ եկավ։ Բիանկա Անդրեեսկուից հետո ունեցանք նաև Կենինին։

                  Բացառիկ մրցաշար անցկացրեց Թունիսի ներկայացուցիչ Օնս Ջաբուրը։ Նրան հայրենիքում խելահեղ ձևով ընդունեցին։ Նրան ևս պայքարից դուրս թողեց Կենինը, այս դեպքում արդեն քառորդ եզրափակչում։ Հիանալի էր նաև եզրափակչի մյուս մասնակիցը՝ Գարբինե Մուգուրուզան։ Մեծ սաղավարտի մրցաշարերի կրկնակի չեմպիոնուհին վերջին տարիների առաջին unseeded խաղացողն էր AO-ում, ով եզրափակիչ հասավ։ Այնտեղ Կենինը ավելի ուժեղ գտնվեց։

                  Եվ վերջում․ Ավստրալիայի բաց առաջնությունը այս տարի տարբերվում էր մնացած բոլոր տարիներից։ Անտառային սարսափելի հրդեհներն ուղղակի հանգիստ չէին տալիս մայրցամաքին տարվա սկզբին։ Հիմա կատարվում են վերականգնողական աշխատանքներ, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար հատուկ ֆոնդեր են բացվել, որտեղ միլիոնավոր դոլարներ են փոխանցվում։ AO-ն ևս իր մեծ ավանդն ունեցավ այս ամենում։ Մի՞թե սա չէ գլխավոր ձեռքբերումը։ Ես ասում եմ․ այո՛։

                  ԱՕ-ն տվեց բազմաթիվ էմոցիաներ, խլեց բազմաթիվ նյարդեր։ Սա է թենիսը։ Ինչպես օրեր առաջ ընթերցեցի ընկերներիցս մեկի գրառումներում․

                  «Թենիսը առողջարար մարզաձև է, երբ խաղում ես, բայց այն անկասկած վնասում է առողջությանը, երբ դիտում ես․․․»:

                  Արամ Սահակյան

                  Թեգեր: ավստրալիայի-բաց-առաջնություն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Australian Open-ը նոր չեմպիոն ունի․ Քիզը եզրափակիչում հաղթեց աշխարհի առաջին ռակետին

                  25.01.25

                  Ջոկովիչը դարձել է Մեծ սաղավարտի մրցաշարերի բացարձակ ռեկորդակիր

                  15.01.25

                  Ավանեսյանը պարտվեց Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում

                  14.01.25

                  Australian Open․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկել

                  14.01.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Հնդկական ֆիլմի սցենար Նանտում․ Իվուարցիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին

                  01:11 / 05.06.26

                  🎥 Իրաքի հավաքականը սենսացիոն ոչ-ոքի կորզեց Իսպանիայից

                  00:57 / 05.06.26

                  Ինչու Մարեսկան դեռ չի գլխավորել Ման․Սիթին․ հայտնի են նոր մանրամասներ

                  00:30 / 05.06.26

                  Պաշտոնական․ Բորնմութը նոր մարզիչ ունի

                  23:48 / 04.06.26

                  Սլոտը մնո՞ւմ է ԱՊԼ-ում․․․ Արնեն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

                  23:41 / 04.06.26

                  Ռոդրին արձագանքել է Ռիկելմեի խոսքերին

                  23:08 / 04.06.26

                  Պաշտոնական․ Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

                  22:37 / 04.06.26

                  Այդպիսի խոսքերից հետո պետք է անմիջապես վաճառել նրա տրանսֆերը․ Կապելո

                  22:08 / 04.06.26

                  Բարսելոնայի ծրագիրը՝ հաջորդ մարզչի հետ կապված․ ով կփոխարինի Ֆլիկին ապագայում

                  21:45 / 04.06.26

                  Հայտնի է, թե ով է Ռիկելմեի՝ Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնի հավանական թեկնածուն

                  21:07 / 04.06.26

                  Որքան Ռեալը կվճարի Բենֆիկային՝ Մոուրինյուի պայմանագրի վաղաժամկետ խզման համար

                  20:45 / 04.06.26

                  Վլահովիչի մեկ հարցը զայրացրել է Յուվենտուսի ղեկավարությանը

                  20:08 / 04.06.26

                  ՉԼ-ի ուղեգիր նվաճած ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

                  19:41 / 04.06.26

                  Մոուրինյուն Ռեալի վեց խաղացողի ցույց կտա դռան կողմը․ հայտնի են անունները

                  19:16 / 04.06.26

                  Մանչեսթեր Սիթին մտադիր է դատի տալ Մադրիդի Ռեալի նախագահի թեկնածուին

                  18:10 / 04.06.26

                  Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը կրկին նվազել է․ հայտնի է նոր գինը

                  17:17 / 04.06.26

                  Մոուրինյուն խնդրել է Ռեալին գնել այն ֆուտբոլիստին, որին ժամանակին հեռացրել էր իր թիմից

                  16:14 / 04.06.26

                  Պաշտոնական. Նոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին

                  15:08 / 04.06.26

                  Ըստ ամենայնի՝ Կրասնոդարն ընդունել է Էդիկի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը. Սպերցյանի գործակալ

                  14:14 / 04.06.26

                  🎥 Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին

                  13:11 / 04.06.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Անգլիան կարող է 6-րդ մասնակիցն ունենալ ՉԼ-ում. հայտնի է՝ որ դեպքում

                  14:13 / 24,05,26

                  Կարդալ ավելին

                  Գրանդները՝ վտանգի գոտում. իրավիճակը Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ

                  11:05 / 28,01,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  Կակայի նախկին կինը բացահայտել է իրականությունն ու հերքել ապահարզանի տարօրինակ պատճառի մասին լուրերը

                  17:25 / 29.05.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Կադրից դուրս. ինչպես Մեսսին, Ռոնալդուն ու Մբապեն դարձան LEGO-ի հերոսներ

                  14:20 / 21.05.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.