ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունում է «Շեֆիլդ Յունայթեդին: Խոսեպ Գվարդիոլայի թիմը դաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
Մեկնարկային. Բրավո, Զինչենկո, Գարսիա, Ուոլկեր, Դե Բրույնե, Ֆերնանդինյո, Սիլվա, Էրնանդես, Սթերլինգ, Մահրեզ, Ագուերո:
Պահեստայիններ. Կարսոն, Կանսելու, Մենդի, Օտամենդի, Ֆոդեն, Գյունդողան, Ժեզուս:
Հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: Խաղի մեկնարկը ժամը 22:00-ին է:
«Մանչեսթեր Սիթին», վաստակելով 31 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում, «Շեֆիլդը» 29 միավորով 8-րդն է: