Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինիա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է իատալական Novella 2000 ամսագիրը:
Պսակադրությունը, որը փակ է եղել բոլորի համար, կայացել է Մարոկկոյում:
Ռոդրիգեսի հարաբերությունները Ռոնալդուի մոր՝ Դոլորես Ավեյրուի հետ լարված են, այդ պատճառով հանդիսությունը եղել է գաղտնի և առանց լուսանկարիչների:Առայժմ զույգը չի հաստատել տեղեկությունը:
Զույգը հանդիպում է 2016 թ-ից, իսկ 2017 թ-ին ծնվեց նրանց դուստրը: