Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեն խոսել է Եվրո-2020-ի Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Ուրախ եմ այս հաղթանակի համար։ Մենք առավելագույն միավորներ վաստակեցինք այս մրցաշարում։
Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրպագուներին։ Նրանց աջակցությունը շատ կարևոր էր մեզ համար»: Այժմ պետք է կենտրոնանանք Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի վրա»:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պարտվեց Իտալիային խոշոր` 9:1 հաշվով: