«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան դարձյալ խոսել է ֆրանսիացու ապագայի մասին։
«Պոգբային մեծ ապագա է սպասվում։ Անգլիայում բոլորը շատ զգայուն են դառնում, երբ դու սկսում ես խոսել Պոգբայի մասին։ Ես ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել։ Ես ասել եմ, որ Պոգբան կարող է հեռանալ ամռանը։ Բարդ է մեծ գործարքներ անել ձմռանը»,-Ռայոլայի խոսքն է մեջբերում ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Ռայոլան հայտնել էր, որ Պոգբայի ժամանակը «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտված է։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Յուվենտուսն» ու «Պարի Սեն Ժերմենը»։