«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի վիճակահանության տպավորություններով։ Լոնդոնյան թիմը մրցակից ստացավ «Աթլետիկոյին»։
«Կարծում եմ՝ մեծամասնությունը կասի, որ «Աթլետիկոն» բարդագույն տարբերակ է հնարավորներից՝ հաշվի առնելով նրանց մարզավիճակն ու եվրագավաթային փորձը։ Սակայն Չեմպիոնների լիգայում հեշտ վիճակահանություններ չեն լինում։
Մենք պետք է հավատանք ինքներս մեզ։ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել այպիսի թիմերի, ահա և վերջ։ »
«Աթլետիկոն» առաջատար է Լա լիգայում, անցած տարի նրանք պայքարից դուրս թողեցին «Լիվերպուլին», ակնհայտորեն հիասքանչ մի թիմի։ Թղթի վրա «Աթլետիկոն» ամենաբարդ մրցակիցներից է, դա հաստատ է։ Սակայն մենք պետք է անենք մեր աշխատանքն ու վստահ լինենք նրանում, որ մենք կարող ենք հաղթել նրանց»,-Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։