«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Ա սերիայի 11-րդ տուրի հանդիպումը «Պարմայի» հետ:
«Խաղային առումով մենք ճիշտ մոտեցում չունեինք և մի փոքր դանդաղաշարժ էինք: «Պարման» շատ լավ էր գործում հակագրոհների ժամանակ, մենք կարող էինք ավելի շուտ հավասարեցնել հաշիվը, բայց չհասցրեցինք:
Ակնհայտ է, որ մենք ցանկանում էինք հաղթել, և դա անելու հնարավորություն ունեինք: «Պարման» երկու հարված կատարեց դարպասին, բայց մենք սխալներ թույլ տվեցինք նաեւ այդ երկու գոլերի ժամանակ:
Մեզ չի գոհացնում ոչ-ոքիին, ինչը նշանակում է, որ մենք ինքներս մեզանից ավելին ենք ակնկալում»,-Պիոլիի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը: