VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հետաձգված 7-րդ տուրում այսօր «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր «Շիրակին» ու պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։
Արդեն 11-րդ րոպեին հաշիվը բացեց Լյովա Մրյանը, իսկ երկրորդ գոլը խփվեց երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց․ 48-րդ րոպեին Արտեմ Գևորգյանը կրկնապատկեց գյումրեցիների առավելությունը։
Այսպիսով, «Շիրակը» վաստակած 5 միավորով հավասարվեց մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում գտնվող «Փյունիկին»։