«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կշարունակի աշխատանքը թիմում՝ չնայած Չեմպիոնների լիգայի խմբային փուլից դուրս մնալուց:
Վերջին տուրում «մանկունյանցիները» 2-3 հաշվով պարտվեցին «ՌԲ Լայպցիգին» ու պայքարը շարունակելու են Եվրոպա լիգայի խաղարկությունում: Բացի գերմանական թիմից այդ խմբից փլեյ-օֆֆ փուլ դուրս եկավ նաև «Պարի Սեն Ժերմենը»:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը չի շփոթեցրել ակումբի անհաջողությունները Չեմպիոնների լիգայում, ու նրանք մտադիր չեն հեռացնել նորվեգացուն: Ակումբին մի մտափոխել անգամ այն փաստը, որ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ներկա պահին ազատ է:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո ՄՅՈՒ-ն 6-րդ տեղում է վաստակած 19 միավորով: