Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է «Միլանը» գլխավորելու մասին շշուկները:
«Սիրում եմ «Միլանը», բայց ակումբն ինձ հետ կապ չի հաստատել, ես այս պահին դրա մասին չեմ մտածում: Ես Ուկրաինայի հավաքականի մարզիչն եմ, պարտականություններ ունեմ ակումբի առաջ, ես ուզում եմ թիմը դուրս բերել Եվրոպայի առաջնություն:
Այո, ես եկել եմ Միլան, բայց ոչ բանակցություններ վարելու համար: Պարզապես ցանկանում եմ հետևել իմ ֆուտբոլիստներին: Մալինովսկին շատ լավ է դրսևորում իրեն «Ատալանտայում»: Խաղից հետո ես կհանդիպեմ «Միլանի» իմ ծանոթների հետ, բայց դա կլինի ընկերական ընթրիք: Մենք ամեն անգամ այդպես ենք անում, երբ հավաքվում ենք», – Շևչենկոյի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը:
Շևչենկոն «Միլանում» խաղացել է 1999-ից 2006 թվականներին: 2012 թվականին ավարտել է խաղացողի կարիերան, իսկ 4 տարի անց գլխավորել Ուկրաինայի հավաքականը: