«Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայում «Բաշակշեհիրի» դեմ խաղից առաջ պաստառ է տեղադրել ստադիոնում։
«Աջակցում ենք պարոն Վեբոյին։ Հպարտ ենք ֆուտբոլիստներով։ Դեմ ենք ռասիզմին»,-գրված է պաստառի վրա։
Հիշեցնենք, որ երեկ «Պարի Սեն Ժերմեն» — «Բաշակշեհիր» հանդիպումը դադարեցվել էր, քանի որ հանդիպման 4-րդ մրցավարը ռասիստական բնույթի վիրավորանք էր հասցրել հյուրերի մարզիչներից Պիեր Վեբոյին։